Չինաստանը հզորացնում է յուանը՝ դոլարի գերիշխանությանը մարտահրավեր նետելու նպատակով. SCMP
Չինաստանն օգտագործում է առեւտրային առավելությունները երկկողմ հաշվարկներում իր արժույթն առաջ մղելու եւ միջազգային արժութային համակարգում դոլարի գերիշխանությանը մարտահրավեր նետելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post-ը։
«Առեւտրում եւ ներդրումներում յուանով, ոչ թե դոլարով (որպես միջնորդ) հաշվարկներ կատարելու ձգտումը բազմաթիվ միջոցներից մեկն է, որոնցով Չինաստանը նախատեսում է նվազեցնել իր կախումը դոլարային ակտիվներից եւ կանխել Պեկինի ֆինանսական ճնշումը Վաշինգտոնի կողմից»,- նշվել է հոդվածում։
Հրապարակման մեջ նշվել է, որ Պեկինը նաեւ փորձում է խթանել յուանի օգտագործումը հում նավթի երկկողմ առեւտրում Մերձավոր Արեւելքի երկրների հետ։ Դա, պարբերականի կարծիքով, «պոտենցիալ մարտահրավեր է նավթադոլարին»։
Լրագրողների խոսքով՝ Պեկինին նաեւ հետաքրքրում է ազգային արժույթով առեւտրային եւ ֆինանսական գործողությունների ընդլայնումը Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների հետ։ Պարբերականը նշել է, որ արդեն կնքվել են համաձայնագրեր ազգային արժույթներով հաշվարկներ կատարելու մասին ԱՍԵԱՆ-ի որոշ անդամ պետությունների, օրինակ՝ Ինդոնեզիայի, Վիետնամի եւ Կամբոջայի հետ։
Թերթը նշել է, որ չինական արժույթի ծավալումը զսպվում է նրանով, որ յուանն ավելի քիչ փոխարկելի է, քան ամերիկյան եւ եվրոպական արժույթները, ինչպես նաեւ նրանով, որ Չինաստանում իրականացվում է կապիտալի տեղաշարժի խիստ վերահսկողություն։ Այսօրվա դրությամբ յուանին բաժին է ընկնում համաշխարհային վճարումների ընդամենը 2,19 տոկոսը, համաշխարհային արժութային գործողությունների 3,5 եւ կենտրոնական բանկերի պահուստների 2,69 տոկոսը։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)