Ֆլորիդայի նահանգապետը թույլատրել է նահանգում գաղտնի զենք կրել
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս նահանգի տարածքում գաղտնի զենք կրել՝ առանց իշխանություններից թույլտվություն ստանալու, հայտնել է նահանգապետի մամուլի ծառայությունը։
«Այսօր նահանգապետ Դեսանտիսը ստորագրել է 543 օրինագիծը, որն ամրապնդում է Ֆլորիդայի բնակիչների իրավունքները՝ համաձայն Սահմանադրության երկրորդ փոփոխության՝ թույլատրելու գաղտնի զենք կրել առանց իշխանությունների կողմից տրված թույլտվության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից։ Ֆլորիդան կդառնա ԱՄՆ-ի 26-րդ նահանգը, որը թույլ է տալիս գաղտնի զենք կրել:
Սպիտակ տունը քննադատել է Ֆլորիդայի նահանգապետի որոշումը Թենեսիի դպրոցում վերջերս տեղի ունեցած հրաձգության լույսի ներքո, որի հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա:
Gun Violence Archive ոչ կառավարական կազմակերպության գնահատականներով՝ 2022 թվականին ԱՄՆ-ում հրաձգության տարբեր միջադեպերը խլել են ավելի քան 44,3 հազար մարդու կյանք, իսկ մոտ 38,6 հազարը վիրավորվել է։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...