Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Եվրոպայի մեծահասակների 2016 թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի 2017 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Քիչ առաջ նա Ալբանիանի Դուրես քաղաքում ընթացող մրցաշարում երկամարտում գրանցեց 360 կգ արդյունք: Նաեւ փոքր ոսկի նվաճեց պոկում (170 կգ) եւ արծաթ հրում (190) վարժությունում:
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ իտալացի Անտոնիո Պիձոլատոն (352 կգ): 3-րդ տեղը երկամարտի 351 կգ-ով զբաղեցրեց բելառուս Մաքսկիմ Մուդրեուսկին:
2016 թ. օլիմպիական խաղերում լուրջ վնասվածք ստանալուց ու վիրահատվելուց հետո Անդրանիկ Կարապետյանն աստիճանաբար բարելավում է արդյունքները: Այս ամառ Թայփեյում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում նա փոխչեմպիոն դարձավ: Նաեւ փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները