Ֆրանսիայում սկանդալ է հասունացել Playboy ամսագրի շապիկին նախարարի լուսանկարի պատճառով
Ֆրանսիայում Սոցիալական տնտեսության և ֆրանսիական ասոցիացիաների նախարար Մառլեն Սկիապան քննադատության է ենթարկվել սեփական կուսակցության անդամների կողմից՝ Playboy ամսագրի շապիկին հայտնվելուց հետո, հայտնում է CNN-ը։
Սկիապան, ով կառավարության նախարար է 2017 թվականից, հայտնվել է ամսագրի շապիկին՝ 12 էջանոց հարցազրույցի ուղեկցությամբ, որը նա տվել է կանանց և ԼԳԲՏ իրավունքների մասին։ Սկիապան ամսագրի շապիկի համար լուսանկարվել է սպիտակ զգեստով։
Նա երկար ժամանակ եղել է կանանց իրավունքների պաշտպան և 2017 թվականին նշանակվել է երկրի պատմության մեջ առաջին անգամ գենդերային հավասարության գծով նախարար։
Նրա տեսքը քննադատության է արժանացել գործընկեր քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի կողմից:
Բորնը նախարարի հայտնվելը ամսագրի շապիկին անվանել է «անպատշաճ, հատկապես այս պահին», շաբաթ օրը հաղորդել է BFMTV-ն՝ վկայակոչելով վարչապետին մոտ կանգնած աղբյուրը:
Ֆրանսիան ներկայումս քաղաքական և սոցիալական ճգնաժամ է ապրում, որն առաջացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ առաջ մղել կենսաթոշակային վիճահարույց բարեփոխումները՝ չնայած հասարակական լայնածավալ ընդդիմությանը:
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելենշոնը, ով երրորդն էր 2022 թվականի նախագահական ընտրություններում, քննադատել է և՛ Սկիապայի հայտնվելը ամսագրի շապիկին, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ հարցազրույց տալ մանկական Pif Gadget ամսագրին:
«Մի երկրում, որտեղ նախագահն արտահայտվում է Pif-ում, իսկ նախարարը՝ Playboy-ում, խնդիրը կլինի ընդդիմությունը: Ֆրանսիան խելագարվում է»,- շաբաթ օրը Թվիթերում գրել է Մելանշոնը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...