ԱՄՆ-ի բնակչին սպառնում է մինչեւ 26 տարվա ազատազրկում հազվագյուտ ոչխարների սպանության եւ մաքսանենգության համար
Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակիչը, որը փորձել է մաքսային հսկողություն անցնել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում՝ իր անձնական ուղեբեռում ունենալով ութ կենդանիների դիեր, անցյալ շաբաթ մեղադրվել է ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների մասին օրենքը խախտելու դավադրության մեջ, գրում է La Times-ը։
Գալթ քաղաքից 49-ամյա Ջեյսոն Քիթ Բրյուսը նույնպես մեղադրվել է կեղծ ցուցմունքներ տալու եւ ԱՄՆ-ում ապրանքների մաքսանենգության մեջ: Նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել 43-ամյա Պի Դանիշ Ալիին, որը ղեկավարում է որսորդական սարքավորումների եւ զբոսավարների ընկերություն Պակիստանում:
Եթե Բրյուսն ու Ալին մեղավոր ճանաչվեն մեղադրանքի բոլոր կետերով, նրանց սպառնում է մինչեւ 26 տարվա ազատազրկում եւ 550 000 ԱՄՆ դոլարի տուգանք: Մեղադրանքներից ամենալուրջը՝ մաքսանենգությունը, նախատեսում է առավելագույն պատիժ ՝ 20 տարի եւ տուգանք ՝ 250 000 ԱՄՆ դոլար:
Դատախազ Ֆիլիպ Թալբերտը հայտնել է, որը 2013-2018 թվականներին առնվազն 25 որսորդներ պայմանագրեր են կնքել Ալիի հետ՝ տրամադրելով կեղծ փաստաթղթեր՝ առնվազն 97 կենդանու դի ԱՄՆ ներմուծելու համար:
ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ Բրյուսը Ալիին 50 հազար դոլար է վճարել Պակիստանում անհետացման եզրին գտնվող լադախյան ուրիալի որսի համար: Նպատակն էր, ի վերջո, մաքսանենգ ճանապարհով տեղափոխել որսը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...