Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը
Ռուսաստանը մտադիր է մինչեւ 2025 թվականը չեղարկել միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարցման հավելվածը, որն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։ Այժմ ԵԱՏՄ-ում միջազգային ռոումինգը չեղարկված է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ։ Իսկ այս պահին խոսքը միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղրղըզստանի եւ Ղազախստանի հետ միջազգային ռոումինգը չեղարկելու մասին է։
Ճանապարհային քարտեզի համաձայն, որին հղում է կատարում թերթը, կապի օպերատորները պետք է նախ վերլուծեն եւ սկսեն իրենց ցանցերում խարդախության կասեցման հարցով աշխատանքը։
Մինչեւ 2024 թվականի վերջը պետք է մշակվեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոնները», իսկ 2025 թվականի սկզբին անհրաժեշտ է նվազեցնել միջազգային փոխկապակցման դրույքաչափերը (ձայնային տրաֆիկի բացթողման ծառայությունների համար միջօպերատորական փոխհաշվարկների համակարգ)։ Թե որքանով են նվազեցվելու տոկոսադրույքները, թերթը չի հստակեցնում։ «ՄՏՍ» ՀԲԸ-ի ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ պատրաստ են դիտարկել ԵԱՏՄ տարածքում բաժանորդների համար հարմարավետ սակագներ սահմանելու հնարավորությունը: Ընդ որում, ընկերությունը չի բացառում բոլոր բջջային օպերատորների մոտ եկամուտների հնարավոր անկումը, եթե միջազգային ռոումինգը չեղյալ հայտարարվի: «Մեգաֆոնում», իր հերթին, կարծում են, որ սակագների հնարավոր նվազումը չի հանգեցնի ոլորտի եկամուտների զգալի կրճատման։ Tele2-ը եւ «Վիմպելկոմը» չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...