Ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է վճարի Ադրբեջանի ռազմական կրթության համար, որը հարձակվում է Հայաստանի վրա. Մենենդես
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցրել է, թե որքանով է արդարացված ԱՄՆ շարունակական աջակցությունն Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը ագրեսիվ քաղաքականություն է վարում հայ ժողովրդի նկատմամբ:
«Անցած տարի մենք տեսանք՝ ինչպես է Ադրբեջանը ներխուժել Հայաստան, պարենային ճգնաժամ առաջացրել՝ շրջափակելով Լեռնային Ղարաբաղը։ Վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, որը հանգեցրել է 6500 հոգու մահվան և ստիպել Ղարաբաղի շուրջ 100 000 հայի լքել իրենց տները։ Մինչ այդ Միացյալ Նահանգների վարչակազմը յոթ հարյուր հազար դոլար է հայցել՝ Ադրբեջանի զինվորականների միջազգային ռազմական կրթության համար։ Ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է վճարի ագրեսորի ռազմական կրթության համար, որը հարձակվում է իր հարևանների վրա և ոտնահարում իր քաղաքացիների իրավունքները»,- հարցրել է Մենենդեսը։
Բլինքենը պատասխանել է, որ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար կան գործնական պատճառներ:
«Դրանցից մեկը նրանց ուժեղացումն է, մեր և ՆԱՏՕ-ի ուժերի միջև գործակցության անխափանությունը: Նրանք խաղաղապահ առաքելությամբ են զբաղվում, երկար սահման ունեն Իրանի հետ, որը պաշտպանության կարիք ունի։ Այս պահին, կարծում ենք՝ նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե նաև՝ կողմնորոշումը, բարձրացնելն օգտակար է»,- ասել է պետքարտուղարը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...