Տիգրան Բարսեղյան. Մարզիչների հրահանգները կատարելու դեպքում կարող ենք հաղթել «Ռեալ Սոսյեդադին»
Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը նախախաղային ասուլիսում խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղի մասին:
«Կարծում եմ՝ լինելու է լավ հանդիպում: Բոլորս գիտակցում ենք, թե մեզ համար որքան կարեւոր է այս խաղը: Հնարավոր ամեն բան կանենք դրական արդյունքի հասնելու համար: «Ռեալ Սոսյեդադն» ուժեղ թիմ է, որն ունի լավ խաղացողներ: Սպասում եմ, որ երկրպագուները կլինեն մեր 12-րդ խաղացողը: Կարծում եմ՝ եթե կատարենք մեր մարզչական շտաբի հրահանգները, կարող ենք հաղթել: Կարեւոր չէ, թե որ դիրքում եմ խաղում ես: Պատրաստ եմ դաշտում ներդնել բոլոր ուժերս: Ֆուտբոլը թիմային խաղ է: Կարծում եմ՝ հենց թիմային խաղով կարող ենք հասնել հաջողության»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Վարդարի» կայքը:
Հիշեցնենք, որ «Վարդար» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին: Իսպանիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Ռեալ Սոսյեդադը» 13 միավորով 7-րդ տեղում է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները