Իսպանիայում հայտնաբերվել է քարանձավ՝ բրոնզեդարյան հազվագյուտ որմնանկարով
Իսպանիայում քարանձավում հայտնաբերվել է հազվագյուտ, խորհրդավոր որմնանկար, որը թվագրվում է բրոնզի դարով, գրում է Miami Herald-ը։
Մարդու պալեոէկոլոգիայի եւ սոցիալական էվոլյուցիայի կատալոնյան ինստիտուտի որմնանկարը, որը բաղկացած է քարանձավի պատի մեջ փորագրված գծերից, ունի մոտ 26 ֆուտ (մոտ 8 մետր) երկարություն:
Հետազոտողների խոսքով՝ զարմանալիորեն պահպանված գտածոն վերագրվում է 3000-5000 թվականներին եւ հանդիսանում է հետպալեոլիթյան դարաշրջանի ամենակարեւոր կոմպոզիցիաներից մեկը, որը երբեւէ հայտնաբերվել է Միջերկրական ծովի տարածաշրջանում:
Քարանձավներն ուսումնասիրող գիտնականները 2021 թվականին բախվել են ստորգետնյա խոռոչի, որը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արեւելքում: Այն ի սկզբանե հայտնաբերվել է 1940-ականներին, սակայն դրա գտնվելու վայրը կորել է:
Փոքր անցքի միջով անցնելով՝ քարանձավագետները տեսել են մոտ 1000 քառակուսի ոտնաչափ մակերեսով օվալաձեւ քարանձավ, որտեղ հնագույն փորագրություն է եղել։
Այն բանից հետո, երբ որմնանկարը լուսանկարվել եւ ուսումնասիրվել է փորձագետների կողմից, այն ճանաչվել է բնօրինակ, եւ հետազոտողները այդ մասին հայտնել են Իսպանիայի մշակույթի դեպարտամենտին:
Մասնագետների խոսքով՝ նկարում պատկերված են կենդանիներ, աստղեր եւ կուռք։ Ֆիգուրները, ամենայն հավանականությամբ, փորագրված են եղել քարե կամ փայտե գործիքներով։
Կենդանիները, որոնք, հավանաբար, պատկերում են ձիեր կամ խոշոր եղջերավոր անասուններ, գտնվում են որմնանկարի ներքեւի մասում, իսկ վերեւում գիշերային երկինքն է, ինչը ցույց է տալիս, որ դա ոչ թե պատահական կոմպոզիցիա է, այլ խորհրդանշական նշանակություն ունի:
Քարանձավը պարսպապատվել է՝ դրա պաշտպանությունն ու օպտիմալ կլիմայական պայմաններն ապահովելու համար, եւ լազերային սքանավորման կենթարկվի, որպեսզի հնարավոր լինի 3D վերականգնում կատարել:
Ըստ Smithsonian ամսագրի՝ աշխարհի ամենահին քարանձավային նկարներից մի քանիսը հայտնաբերվել են Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Ինդոնեզիայում:


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան