Ինչո՞ւ են կանայք սթրեսից գիրանում
Սթրեսը նույնքան վատ է ազդում մարդու մարսողության վրա, որքան և սխալ սնունդը, որը քաշի ավելացման պատճառ է դառնում։ Այս մասին նախազգուշացնում են Brigham Young University համալսարանի գիտնականները։
Նրանք հետազոտել են կրծողների միկրոֆլորան ու պարզել, որ դրա վրա ուժեղ ազդում է սթրեսը, ընդ որում ազդեցության աստիճանը հնարավոր էր համեմատել վնասակար սննդի հանդեպ նախասիրության հետ, հայտնում է The New York Post-ը։ Հայտնի է, որ աղիների միկրոֆլորան շատ կարևոր է ընդհանուր առողջության համար։ Մասնավորապես այն ազդում է նյութափոխանակության պրոցեսների վրա։
Գիտնականները հետաքրքիր փորձ են կատարել՝ նրանք փոխել են մկների էգերի միկրոֆլորան այնպես , որ այն հիշեցնի գեր կենդանիների միկրոֆլորան։ Ու այդ փոփոխությունները կատարվել են սթրեսային գործոնի ներմուծման հաշվին ։ Դա նշանակում է, որ սթրեսն ուղիղ ազդեցություն ունի էգերի միկրոֆլորայի վրա ու կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացմանը։ Իսկ ահա որձերի մոտ ամեն ինչ այլ կերպ էր՝ սթրեսից որձերը պարզապես նվազ ակտիվ էին դարձնում ֆիզիկական առումով ու ավելի անհանգիստ։
Ի դեպ, սթրեսային հորմոնը՝ կորտիզոլը, նույնպես կապակցված է ավելորդ քաշի ու մարմնի զանգվածի գործակցի բարձրացման հետ։ Դրանից ելնելով՝ գիտնականները գիրամարմին հիվանդներին խորհուրդ են տալիս լիցքաթափվել (մեդիտացիայի կամ նկարչության միջոցով)։ Այսպիսով, սթրեսի դեմ պայքարն ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրի անբաժանելի մասն է։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում