ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա
ԱՄՆ-ն Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի վերջինս «դադարեցնի Ուկրաինայում պատերազմական հանցագործությունները»:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Ծինփինը մարտի 20-ից պետական այցով գտնվում է Մոսկվայում: Նա այսօր պաշտոնական բանակցություններ կվարի Պուտինի հետ:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը Ծինփինին կոչ է արել իր ռուս գործընկերոջը հորդորել զորքերը դուրս բերել Ուկրաինայից:
«Հույս ունենք, որ նախագահ Սին նախագահ Պուտինի վրա ճնշում կգործադրի՝ դադարեցնելու ուկրաինական քաղաքների, հիվանդանոցների և դպրոցների ռմբակոծումը, վերջ դնելու պատերազմական հանցագործություններին ու վայրագություններին և դուրս բերելու զորքերը», - ասել է Քիրբին:
Պաշտոնյան նշել է, որ հրադադարի ձգտելը բավական չի լինի:
«Սակայն մենք անհանգստացած ենք, որ փոխարենը Չինաստանը կրկին կոչ կանի հրադադարի, որի արդյունքում ռուսական ուժերը կմնան Ուկրաինայի ինքնիշխան տարածքում, իսկ ցանկացած զինադադար, որը չի անդրադառնում Ուկրաինայից ռուսական ուժերի դուրսբերմանը, գործնականում կվավերացնի Ռուսաստանի անօրինական նվաճումները», - հավելել է Քիրբին:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ կքննարկի «Ուկրաինայի սուր ճգնաժամը կարգավորելու համար» Սի Ծինփինի առաջարկած ծրագիրը՝ բաղկացած 12 կետից։
Չինաստանն այդ ծրագիրը հրապարակել էր փետրվարի վերջին. այն ներառում է ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության բանակցությունները վերսկսելու դրույթներ: Չինաստանի ծրագրում կոնկրետ չի նշվում, որ Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայից, ինչը Կիևը համարում է բանակցություններ սկսելու նախապայման: Փոխարենը, Չինաստանն ընդգծում է բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը: Պեկինի առաջարկած ծրագրում նաև դատապարտվում են միակողմանի պատժամիջոցները:
Երեկ երկու ղեկավարներն առանձնազրույց էին անցկացրել, որին հաջորդել էր ոչ պաշտոնական ճաշկերույթը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...