Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. Փաշինյան Հայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի Վենս ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին Մեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցը Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք» Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը Յուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղում Լուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ է Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին

ՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով
Մամուլ

Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի ունեցած «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին Նիկոլ Փաշինյանի ներկա չլինելը, մեղմ ասած, աննկատ չմնաց: Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ իրողությանը՝ նշելով, որ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, քանի որ ինչ-ինչ անհանգստություններ է ունեցել, ի մասնավորի, որ տարածքում կարող էին որոշակի թվով «ոչ յուրային» մարդիկ լինել, որոնք անախորժ հարցադրումներ կարող էին անել, իրեն անհարմար վիճակի մեջ դնել:

Այս առումով մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Պարզվում է, որ «ԴիջիԹեք 2022»-ին Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ծրագրված, ապա անակնկալ չեղարկված ներկայության մանրամասներն է՛լ ավելի հետաքրքրական են: Այն, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ցանկացել է ներկա գտնվել տեխնոլոգիական ցուցահանդեսին ու մասնակցել համաժողովին, փաստ է այնքանով, որ նրա «ախրանան» նախապես շրջել է տարածքում՝ որոշակի դժվարություններ հարուցելով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների համար: Այնտեղ են եղել աշխատակազմի ներկայացուցիչները:

Բայց «շեֆն», այնուամենայնիվ, չի գնացել: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչները նախօրոք եկել, «հետախուզել» են ու «շեֆին» զեկուցել, որ դահլիճում «դատարկ տեղեր կան, այսինքն՝ մարդիկ քիչ են, ու այն մարդիկ չեն, որ Փաշինյանի հայտնվելուն պես հոտնկայս պիտի ծափահարեն»: Ստացվում է, որ Փաշինյանը նաև նման «վախ» ունի. որտեղ իրեն հոտնկայս չեն ծափահարում, չի գնում (կհիշեք՝ «ծափ տվե՛ք, արա»-ն, որ մեմ է դարձել): Ամեն դեպքում, «ԴիջիԹեք 2022»-ին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը, այն էլ՝ նման «վախերով» պայմանավորված ներկա չլինելը, ըստ մեր տեղեկությունների, բավականին լուրջ դժգոհություններ է հարուցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, որոնք առանց այդ էլ, շատ մեղմ ասած, դժգոհություններ ունեն օրվա իշխանություններից ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանից:

Ավելին, ոլորտի ներկայացուցիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ «ԴիջիԹեք 2022»-ին ներկա լինելուց Նիկոլ Փաշինյանին հետ պահելու հարցում որոշ հետաքրքրվածություն է ունեցել նաև նրա ԿԳՄՍ նախկին նախարար, իսկ այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որի ոչ բարեկամական (մեղմ ասած) վերաբերմունքը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ նորություն չէ: Այդ վերաբերմունքը արտահայտվել է մի շարք օրինակներով, այդ թվում՝ «Արմաթ» լաբորատորիաներին ու դրանց ֆինանսավորմանն առնչվող հարցերում: Այդ առումով էլ են «վախեր» եղել, որ նման վերաբերմունքից դժգոհ «այթիշնիկները» կարող են Փաշինյանին տհաճ հարցեր ուղղել: Ի դեպ, «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված իրավիճակն ինքնին բավականին ուշագրավ թեմա է, բայց այդ մասին, ինչպես ասվում է, հաջորդ դասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում