ԱՄՀ-ն առաջիկա օրերին կհաստատի Ուկրաինայի համար 15,6 մլրդ դոլարի վարկային ծրագիրը. FT
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարությունն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինայի համար վարկային ծրագրի հաստատման մասին: Երկրին ֆինանսական օգնության չափը կկազմի 15,6 մլրդ դոլար, հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։
Ֆինանսական օգնության ծրագիրը կտեւի չորս տարի։ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններն անցկացվել են Վարշավայում մարտի 8-15-ը։ Վարկային ծրագիրը պետք է օգնի Կիեւին փոխհատուցել բյուջետային ֆինանսավորման «հսկայական» դեֆիցիտը Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտության պատճառով, ասվում է հոդվածում:
«ԱՄՀ-ն ավարտում է Ուկրաինային 15,6 մլրդ դոլարի վարկավորման քառամյա ծրագիրը։ ԱՄՀ-ի նոր ծրագիրը վճռորոշ նշանակություն ունի՝ արտասահմանյան այլ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բազմամիլիարդանոց ֆինանսավորման հետ մեկտեղ, որպեսզի օգնի Ուկրաինային հաղթահարել բյուջետային ֆինանսավորման հսկայական դեֆիցիտը»,-ասվում է հոդվածում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...