«ՏՏ ոլորտը կարող է հերթական հարվածի տակ հայտնվել». ի՞նչ կարող է լինել անցանկալի սցենարի դեպքում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին պարզվեց, որ Կալիֆոռնիայի Ֆինանսական պաշտպանության եւ նորարարությունների դեպարտամենտը փակել է ամերիկյան Silicon Valley Bank-ը (SVB): Վերջինիս ճգնաժամը սկսել է այն բանից հետո, երբ ավանդատուները որոշել էին հանել իրենց գումարները՝ անհանգստանալով բանկի հաշվեկշռով: Ի դեպ, նշվում է, որ Silicon Valley Bank-ը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ԱՄՆ-ում փակված ամենամեծ բանկն է: Ըստ գնահատականների, SVB-ի հաճախորդներից շատերը եղել են վենչուրային կապիտալի հիմնադրամներ և ստարտափներ: Արդյունքում մասնավորաբար հազարավոր ստարտափներ հիմա լուրջ խնդիրների առջև են կանգնած:
Կա տեսակետ, որ դա կարող է ազդել նաև մեր երկրի ՏՏ ոլորտի վրա, քանզի այդ դաշտի հայաստանյան խաղացողները հիմնականում ամերիկյան մասնաճյուղեր են, այնտեղի ֆինանսավորմամբ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում չի բացառել ռիսկերի հավանականությունը նաև մեր ՏՏ ոլորտի համար: Նա նշել է, որ բանկի հետ տեղի ունեցածը բավականին մեծ խնդիրներ կարող է առաջացնել ամբողջ աշխարհում, քանի որ այն ոչ միայն ստարտափերի, այլև կրիպտոարժույթների շուկան կարգավորող բանկ է: Նշելով, որ սնանկացումն ընդամենը 2 օրվա ընթացքում է ի հայտ եկել, Լ. Ամիրխանյանը շեշտեց, որ ուղղակի ազդեցությունը հասկանալու համար պետք է դիտարկենք հետսնանկացման զարգացումները. «Բանկի կապիտալը՝ բանկում ներդրված արժեթղթերը, ապահովագրելու բավականին մեծ պահանջ է առաջացել, որը հիմնականում ուղղված է ԱՄՆ-ի կառավարությանը:
Բացի այդ, Իլոն Մասկը գրառում է արել՝ չբացառելով, որ բանկն իր կողմից կարող է ձեռք բերվել ու դառնալ թվային բանկ: Ընդհանուր առմամբ, այս ամենը կարծես ակտիվների վերակազմակերպման, սեփականության վերաբաշխման գործընթացի տպավորություն է թողնում»: Նման սցենարի դեպքում, ըստ փորձագետի, ազդեցության տեսանկյունից մեծ ցնցումներ կարող է և չլինեն, քանի որ ակտիվները կարող են երաշխավորվել անհատների կամ հենց ԱՄՆ-ի՝ պետության կողմից: «Միևնույն ժամանակ, չի բացառվում մեծ տուրբուլենտության, տատանողական իրավիճակի ստեղծումը, ինչն անմիջական ազդեցություն կունենա ֆինանսական շուկաների վրա: Ինչ վերաբերում է մեր ՏՏ ոլորտին, ապա որոշակի ռիսկային դաշտում կարող է հայտնվել: Հաշվի առնենք, որ խոսքը Սիլիկոնային հովտի խոշորագույն բանկի մասին է, իսկ թե՛ մեր, թե՛ աշխարհի ստարտափների 90 տոկոսը Սիլիկոնյան հովտում գրանցված ընկերություններ են, ու այս իմաստով կարող են խնդիրներ առաջանալ:
Այն, որ մեր ՏՏ ոլորտի համար ռիսկ կա, միանշանակ է: Ի՞նչ զարգացում կլինի, կախված է նրանից, թե բանկի ակտիվները, ի վերջո, որևէ երկրի կամ կազմակերպությունների կողմից կվերաերաշխավորվե՞ն, թե՞ ոչ: Ցանկացած պարագայում, եթե անգամ փոքր բացասական ազդեցություն լինի, հետևանքների առումով մեր ՏՏ ոլորտի համար ոչ թե նոր, այլ հերթական հարվածը կլինի. այդ դեպքում տարիների բավականին լուրջ աշխատանքի, տարածաշրջանում ՀՀ-ի՝ ՏՏ ոլորտի կայացվածության առումով առաջատար լինելու իմիջի տեսանկյունից անթույլատրելի ու ոչ ցանկալի սցենարների կարող ենք բախվել»,-եզրափակեց փորձագետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը