Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Աշխարհ

Դիզայները մշակել է հագուստ, որը կրողներին ԱԲ-ով աշխատող տեսախցիկները չեն կարողանում նույնականացնել՝ համարելով, որ կենդանիներ են

Դիզայներ Ռեյչել Դիդերոն ստեղծել է հագուստի հավաքածու, որը կրելու դեպքում մեքենայական ուսուցման ալգորիթմներով աշխատող փողոցային տեսախցիկները չեն կարողանում նույնականացնել մարդկանց։

Ավելին, հագուստի նախշերի պատճառով ռեալ ժամանակում նույնականացում ապահովող Yolo համակարգի «աչքերում» Manifesto հավաքածուի հագուստը կրող մարդիկ նույնականացվում են որպես տարբեր կենդանիներ՝ կախված նրանից, թե որ նախշն է գերակշռում հագուստի վրա։

Ռեյչել Դիդերոն մի քանի աստիճան ունի դիզայնի ոլորտում, որոնք ստացել է երեք տարբեր դպրոցներում, ինչպես նաև մեքենայական ուսուցման ոլորտում դոկտորի գիտական աստիճան, որն ստացել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանից։Նախագիծը ծնվել է 2019 թ․ Նյու Յորքում, երբ նա սովորում էր Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտում։ Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներներից մեկի հետ զրույցի ժամանակ Դիդերոյի մոտ միտք է ծագել, թե ինչպես կարելի է նորաձևությունը ծառայեցնել մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը պաշտպանելու գործին։

Մի քանի ամսվա հետազոտության արդյունքում նա Filmar մանվածքի վրա հիմնված հատուկ գործվածք է ստեղծում, ինչը մարդկանց նույնականացնող համակարգերին փակուղի է մտցրել: Արտասովոր նախշերի շնորհիվ տեսախցիկները կարծում են, որ իրենց դիմաց կանգնած են զեբրեր, փղեր, ընձուղտներ կամ շներ և այդ պատճառով նույնիսկ չեն էլ փորձում անցնել անձի նույնականացման գործընթացին։Դիդերոն իր հավաքածուն փորձարկել է YOLO ալգորիթմի վրա (You Only One Look), որն իր արագության շնորհիվ ճանաչում է ձեռք բերել որպես հոսքային տեսանյութերի վերլուծության գործիք: YOLO համակարգն աշխատում է այսպես․ մուտքագրվող պատկերը շերտավորվում է մի քանի իմաստային շերտերի, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է 4 նշանների։ Միայն վերջին շերտի արդյունքներն օգտագործելու փոխարեն, ալգորիթմը յուրաքանչյուր քայլում հաշվի է առնում բոլոր նախորդ շերտերի ելքային արդյունքը, ինչպես նաև բնօրինակը՝ դրանով իսկ մեծացնելով նույնականացման ճշգրտությունը։ Համապատասխանաբար, եթե, օրինակ, հագուստի վրա գերակշռում են ընձուղտի արտաքինին նմանվող նախշեր, ապա համակարգը որոշում է, որ գործ ունի ընձուղտի հետ և մարդուն այլևս չի նույնականացնում։Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առնվազն 60% դեպքերում Manifesto-ի հագուստի տարրերից մեկը կրող մարդկանց համակարգը չի կարողանում նույնականացնել որպես մարդ: Այս ցուցանիշը, բնականաբար, կարելի է ավելացնել՝ օգտագործելով հավաքածուի ավելի շատ տարրեր, ինչպես նաև գլխարկներ և դիմակներ:

Ի դեպ, եթե արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT-ին հարցնեք, թե ինչպիսի հագուստ պետք է մարդը կրի, որպեսզի ԱԲ-ով աշխատող տեսանկարահանման համակարգերը չկարողանան նրան նույնականացնել, ապա նեյրոնային ցանցը մի քանի լրացուցիչ խորհուրդ է տալիս՝

Օգտագործել հագուստի ոչ ստանդարտ ձևեր, որոնք կարող են միաձուլվել ֆոնին և չեն տալիս մարմնի հստակ ուրվագիծը
Խուսափել հագուստի վրայի գրություններից, տարբերանշաններից և այլ գրաֆիկական տարրերի, որոնք կարող են հեշտացնել նույնականացումը: