Փաշինյանը որոշել է պատժե՞լ ՔՊ-ական պատգամավորին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, Սիսիանի ոստիկանությունը Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել հիմնարկի ղեկավար Դավիթ Մարգարյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նյութեր, մասնավորապես՝ ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաները, առանց պայմանագիր կնքելու, վարձակալությամբ տարբեր անձանց է տվել, իսկ ստացված գումարը յուրացրել։
Մարգարյանի ցուցումով, առանց որեւէ պայմանագրի, Սիսիան համայնքի Դարբաս եւ Շամբ բնակավայրերի բնակիչներից 2022թ. մարտ ամսից գանձվել է աղբահանության գումար՝ 1 անձի հաշվարկով 100 դրամ, որոնք ՀՈԱԿ-ի բյուջե չեն մուտքագրվել եւ կրկին յուրացվել են ղեկավարի կողմից։
Ուշագրավ է, որ Դավիթ Մարգարյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մտերիմն է, հարազատը: Մարտի 26-ին նշանակված Սիսիանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այս գործընթացը տարակուսանք է առաջացրել տեղի իշխանականների շրջանում: Փաստացի փորձ է արվում ջլատել իշխանական թիմը՝ նրանց պահելով իրավապահների ուշադրության կենտրոնում, մինչդեռ ենթադրվում էր, որ հակառակը պետք է լիներ, քանի որ միայն համախմբման դեպքում է հնարավոր իշխանությունը գոնե երկրորդ փորձից հետո վերցնել Սիսիանում։
Սիսիանի մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին, քանի որ իշխանությունների նկատմամբ նախորդ ընտրություններին դրսեւորված անվստահության հարցում գլխավոր մեղավորը նրան են համարում: Համբարձումյանն իրեն տարածքի «նայող» է նշանակել, բայց լավ չի «նայում»: Ոմանք արդեն հեռուն գնացող կանխատեսումներ են անում, թե, ի հեճուկս թվացյալ հանգիստ քարոզարշավի, Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, եւ կարող է հաղթել ՀՀԿ-ն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)