Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Արայիկ Հարությունյանը մերձավորներին պատմել է, թե ինչ ծանր հանդիպում է եղել Փաշինյանի հետ, վերջինս կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետը, որ, իր կարծիքով, Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, արցախցիները պետք է լեզու գտնեն ադրբեջանցիների հետ, ապրեն, որովհետեւ այլընտրանք չկա կամ կա` պատերազմի եւ 120 հազար արցախցու բնաջնջման տեսքով։ Եվ հուսադրել է, թե միջազգային հանրությունը խոստացել է Ադրբեջանի կազմում որոշակի կարգավիճակի, ինքնավարության ապահովում։ Արայիկ Հարությունյանը ծանր տրամադրությամբ եւ տպավորություններով է վերադարձել Արցախ ու նեղ շրջապատում ասել է, որ ինքն այլեւս չի ուզում մնալ նախագահի պաշտոնում։
Ուշագրավ է, որ երեկ ԱՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ դրական եզրակացություն տվեց։
Հիշեցնենք․ փոփոխություններն առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության հնարավորությանը: ԱԺ-ն Արցախի նախագահ կընտրի` մինչեւ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից սկսած։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Հարությունյանն ուզում է օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)