Միայն միասնականությամբ ի զորու կլինենք մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի, խաղաղ ու ապահով կյանքի․ Գարեգին Բ-ի ուղերձը
Միայն միասնականությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը եւ փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ։ Այս մասին ասվում է Գարեգին Բ-ի ուղերձում, որն այսօր՝ մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներին եւ համաժողովի բոլոր մասնակիցներին։ Դուք այսօր համախմբվել եք մեր ժողովրդի ապագայի տեսլականով։ Գոհունակություն է մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր երկրներից եւ պատրաստակամ են ջանքեր ներդնել դիմակայելու ներկայումս մեր ազգի առջեւ հառնած մարտահրավերներին։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մեր տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները մեր հայրենիքը կանգնեցրել են բարդ իրադրության առջեւ։ Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների վտանգի առջեւ։ Վճռորոշ այս իրավիճակում ազգային ներուժի համախմբումը, համահայկական երկխոսությունը կարեւոր է եւ հրամայական։ Մեր միասնության մեջ է, որ պետք է ի հայտ գա մեր իմաստնությունն ու զորությունը։ Մեր միասնականության մեջ պետք է դրսեւորվի հայրենիքի ու ազգի շահը մեր անձնականից վեր դասելու գիտակցությունը։ Համատեղ ջանքերով պետք է հոգ տանենք մեր հայրենի երկրի մասին, որը երաշխավորն է մեր հարատեւության։ Այս հավատով մեր ժողովուրդը հայրենիքում եւ Սփյուռքում պետք է եռնամուխ լինի հայրենանպաստ եւ ազգօգուտ նախաձեռնությամբ։ Նույն նախանձախնդրությամբ մեր եկեղեցականներն իրականացնում են իրենց առաքելությունը։ Հայրապետական մեր գնահատականը բերելով ամենքիդ՝ մաղթում ենք, որ Բարձրյալը զորավիգ լինի ձեզ հայրենանվեր բոլոր գործերում եւ օրհնի բոլոր ջանքերը, որ նախանձախնդիր կերպով գործադրվեն հանուն Հայաստանի եւ Արցախի խաղաղության եւ աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի»,- ասվում է ուղերձում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)