Սկզբի համար պաշտոնանկ կարվի երեք նախարար
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանը պետնախարար նշանակվելուն պես ձեռնամուխ է եղել կադրային հարցերին: Նրա առաջին նպատակներից մեկը հնարավորինս արագ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակած կադրերից ազատվելն է: Ներսիսյանն արդեն իսկ սկսել է գործընթացը:
Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին կլինեն մի շարք պաշտոնանկություններ: Մասնավորաբար, առաջին փուլով նախատեսվում է երեք նախարարի փոփոխություն: Խոսքը վերաբերում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին, առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանին, գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանին:
Փոփոխությունները, սակայն, այս երեքով չեն սահմանափակվի: Մեր տեղեկություններով, Ներսիսյանը ձգտելու է մաքսիմալ ձերբազատվել Վարդանյանի բոլոր կադրերից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)