WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի, որը կօգնի պաշտպանվել խարդախների զանգերից
WhatsApp հաղորդագրությունների հանրահայտ հավելվածը շուտով կունենա նոր գործառույթ, որը կօգնի պաշտպանվել սպամերների, խաբեբաների և այլ չարագործների զանգերից:
Ինչպես տեղեկացնում է WABetaInfo ռեսուրսը, նոր գործառույթը, որը դեռ մշակման փուլում է, թույլ կտա արգելափակել անծանոթ համարներից ստացվող զանգերը։ Օգտատերը կկարողանա կարգավորումներում նշել, որ չի ցանկանում զանգեր ստանալ անհայտ համարներից։ Այս դեպքում զանգահարողը չի ստանա որևէ ծանուցում, որ իր զանգը չեն տեսնում կամ չեն լսում. նա կլսի, թե ինչպես է զանգը գնում, և նրան ոչ ոք պարզապես չի պատասխանի: Այս գործառույթն ակտիվացրած օգտատերը նույնիսկ չի իմանա անհայտ բաժանորդի կողմից հնարավոր վտանգավոր զանգի մասին։
Այդուհանդերձ, օգտատերը հնարավորություն կունենա դիտել անծանոթ համարներից բաց թողնված զանգերի պատմությունը։ Եթե նա որոշի, որ բաց թողնված զանգն իր համար վտանգ չի ներկայացնում կամ ճանաչի համարը, որից իրեն զանգահարել են, կկարողանա հետ զանգահարել տվյալ համարին։
Այս ֆունկցիան կարող է զգալիորեն նվազեցնել չարագործների գործունեության արդյունավետությունը: Հավանաբար, որոշ դեպքերում այն նաև կկարողանա նվազեցնել սմարթֆոնը Pegasus լրտեսող ծրագրերով վարակվելու վտանգը, որը կարող է նաև ներթափանցել սարք հենց զանգերի ժամանակ, այդ թվում՝ մեսենջերին ստացվող զանգերի:
Անծանոթ համարներից զանգերի արգելափակման գործառույթը ներկայումս անցնում է ներքին փորձարկում և հասանելի չէ նույնիսկ բետա թեստավորման ծրագրի մասնակիցներին: Սկզբում գործառույթը կհայտնվի Android սմարթֆոնների վրա, սակայն ապագայում, ամենայն հավանականությամբ, կլինի iOS-ի համար նախատեսված տարբերակ ևս։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...