Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության տեւական լուծման համար. ԱՄՆ-ի դեսպան
Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Քրիստինա Քուինը Ֆեյսբուքում ԱՄՆ-ի դեսպանության հրապարակած տեսահոլովակով դիմել է Հայաստանին։
Դեսպանն ասել է, որ ծնունդով Կալիֆոռնիայից է, նահանգ, որը հայտնի է Սիլիկոնային հովտում նորարար տեխնոլոգիաների կենտրոնով, ազգային պարկերով եւ մեծաթիվ հայ բնակչությամբ։
«Հասակ եմ առել Ֆրեզնոյում, որտեղ ինձ բախտ է վիճակվել ունենալ ամերիկահայ ուսուցիչներ ու ընկերներ։ Առիթ եմ ունեցել առնչվել հայկական նրբագեղ մշակույթին եւ գունեղ խոհանոցին։ Եվ այժմ Հայաստան գալով կարծես թե տուն եմ վերադարձել», նշել է Քրիստինա Քուինը։
ԱՄՆ-ի դեսպանի խոսքով՝ դեռ մանուկ հասակում է տեղեկացել հայ ժողովրդի պատմության ցավալի էջերի, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին եւ Երեւան ժամանելուց հետո անմիջապես այցելել է Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ծանոթ եմ Հայաստանի բազմադարյա հարուստ պատմությանը, մշակութային ժառանգությանը եւ հիացած եմ հայ ժողովրդի անհավատալի տոկունությամբ։ Րոպե առաջ ցանկանում եմ ամբողջովին բացահայտել այս երկիրն ու ճանաչել հայ մարդուն։ Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել։ Արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության տեւական լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը։
«Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում եւ հետամուտ լինել իր ընտրած տնտեսական ու քաղաքական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, եւ ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերը եւ օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա»,- ասել է Քրիստինա Քուինը։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)