Արցախը հանձնում է ոչ թե Արևմուտքը, այլև ՀՀ իշխանությունը․ Շոլցի խոսքերը պատահական չէին
Գերմանիան հանդես է գալիս ոչ թե որպես առանձին պետություն, այլ որպես Եվրոպական միության ներկայացուցիչ։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցել Օլաֆ Շոլցի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղ ունեցած հանդիպմանը և հայտարարություններին։
ԳԴՀ կանցլերը հայտարարել էր, որ մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի անկայուն իրավիճակով և ԼՂ-ում տիրող հումանիտար իրադրությամբ։ «Ստատուս-քվոն չի կարող շարունակվել։ Եվ պետք է ի բարօրություն մարդկանց՝ երկարաժամկետ լուծման գալ։ Այս տեսանկյունից՝ անհրաժեշտ է խաղաղ հանգուցալուծման հասնել Հայաստանի և Ադրեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև՝ ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասազոր են։ Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին։ Մենք դա արել ենք նաև գերմանական անձնակազմ ուղարկելով ԵՄ դիտորդական առաքելության կազմում։ Շեշտենք, որ գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը։ Պրահայում և Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև մտքերի փոխանակությունը կոնֆլիկտի լուծման քաջալերող քայլեր են»,- ասել էր Շոլցը։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշեց, որ Շոլցի այս հայտարարությունը պատահական չէ։ «Սա նշան է այն մասին, որ կեղծ են այն հայտարարությունները, ըստ որոնց՝ իբրև թե եվրոպացիները, ամերիկացիներն ու ռուսները մեզ ստիպում են Արցախը հանձնել։
Իրականում մեզ ստիպում են Արցախը հանձնել թուրքերը, ադրեբջանիցները, ու նաև մեր իշխանությունները։ Իսկ Եվրոպան Արցախի խնդիրը դիտարկում է ոչ միայն որպես հումանիտար, այլև որպես քաղաքական խնդիր։ Եվ դրա համար բարձրացնում է կարգավիճակի հարցը։
Ի դեպ, Շոլցը նաև շեշտեց Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, որը նաև ենթադրում է՝ տարածքները, որոնք Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից վերջին 2 տարիների ընթացքում, պետք է վերադարձվեն»,- եզրափակեց Միքայելյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...