Չալաբյանի գործով վկայի անհանգստությունները գնալով ավելի են խորանում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավարության ընթացքին՝ ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ գործով անցնող առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, խուսափում է դատարան ներկայանալ: Նշել էինք նաև, որ նա լուրջ անհանգստություններ ունի, որ իր կարգավիճակը կարող է փոխվել՝ վկայից մեղադրյալի: Եվ ահա, նախօրեին էլ Թոռնիկ Ալիյանը ներկայացել էր դատարան, բայց քիչ ավելի ուշ առանց թույլտվության, ինքնակամ հեռացել էր՝ ընդամենը դատարանի աշխատակազմին պատճառաբանելով, թե ինչ-որ հանդիպում ունի:Բնականաբար, նրա հարցաքննությունը հերթական անգամ հետաձգվեց:
Ինչպես երևում է, Ալիյանի անհանգստությունները գնալով ավելի են խորանում: Ճիշտ է, ի սկբանե էլ պարզ էր, որ Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի արել, ընդհակառակը՝ Թոռնիկ Ալիյանն ինքն է անընդհատ «փողի թեմա» առաջ քաշել, այդուամենայնիվ, դատավարության ընթացքում Չալաբյանի պաշտպանական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում այդ ամենն առավել ակներև է դառնում: Ըստ այդմ, նույն Չալաբյանի խոսքերով, Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը «իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել և իր հարցաքննությամբ դատարանում ինքն ուղղակի խայտառակ կլինի, ուստիև խուսափում է հրապարակային հարցաքննությունից»:
Ինչ վերաբերում է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը վերջին նիստում մերժեց Չալաբյանի փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, ապա նրա անվան հետ, որպես կանոն, իրավաբանական հանրույթն օգտագործում է «տխրահռչակ» տերմինը՝ նկատի ունենալով, որ նրա կայացրած՝ հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով դատական ակտերը, որպես կանոն, բեկանվում են վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում, էլ չենք խոսում ՄԻԵԴ վճիռների մասին: Ըստ այդմ, նրա կայացրած ցանկացած որոշման հանդեպ հասարակության վերաբերմունքն ակներև է՝ առնվազն անվստահելի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)