Հերթական փնթի աշխատա՞նքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը հաստատելու է օրակարգը: Երեկ խորհրդին է ներկայացվել քննարկվելիք հարցերի ցանկը՝ երկրորդ ընթերցման է ներկայացվել 7 հարց, ինչը նշանակում է, որ «նոն-ստոպ» ռեժիմով քննարկում է լինելու եւ 8 լրացուցիչ նախագիծ։ Բացի այդ՝ խորհրդին առաջարկվում է նաեւ օրակարգում ընդգրկել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության ﬕջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Սակայն ուշագրավ է, որ չնայած համաձայնագիրը երկուշաբթի օրն է քննարկվելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովում, այն ԱԺ կայքում ներկայացվել է որպես հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած։
««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողոﬖերի կողﬕց բացասական եզրակացություն ստացած․․․ հետեւյալ հարցերը»,- նշված է խորհրդին ներկայացված օրակարգում։
Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգը, ի տարբերություն սովորական նախագծերի, համաձայնագրերի դեպքում հատուկ կարգ է սահմանում, սովորական նախագծերի համար հատուկ ժամկետներ են սահմանված եւ մի քանի ինստանցիաներով են քննվում, իսկ համաձայնագրերը քննվում են մեկ անգամ, երբ կառավարությունն է այն ներկայացնում։ Այսինքն, սահմանված ժամկետները չեն խախտվել, եւ երկուշաբթի՝ մինչեւ ԱԺ խորհրդի նիստը հայտնի կլինի՝ համաձայնագրին հանձնաժողովը կողմ է, թե դեմ։ Արդյո՞ք սա հերթական փնթի աշխատանքն է՝ օրենսդիր մարմնի կողմից թույլ տրված, թե՞ նախապես գիտեն, որ պաշտպանության հանձնաժողովը մերժելու է համաձայնագրի վավերացումը, եւ այդ պատճառով էլ շտապել են նման ձեւակերպում տալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)