Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին մահաբեր զենք տալու հնարավորությունը․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC News-ին ասել է, որ «շատ անհանգիստ է», որ «Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար մահաբեր աջակցություն տրամադրելու հնարավորությունը»:
«Մենք շատ անհանգիստ ենք, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայում մահաբեր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը եւ ես հասկացրել եմ, որ դա լուրջ հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների վրա, ինչպես նաեւ նրա, ինչը նախագահը (Ջո) Բայդենը մի քանի անգամ ուղղակիորեն կիսվել է նախագահ Սիի (Ծինփինի) հետ», - ասել է Բլինքենը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ Չինաստանի պետական խորհրդական Վան Յիի հետ հանդիպումից հետո կայացած հարցազրույցի ժամանակ։
Բլինքենի խոսքով՝ չինացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է իր հետ եւ «ներողություն չի խնդրել» լրտեսական օդապարիկի համար, որը թռել է ԱՄՆ-ի վրայով։
«Ներողություն չի եղել. Բայց կարող եմ ասել, որ սա հնարավորություն էր շատ հստակ եւ շատ անմիջական լինելու այն փաստի վերաբերյալ, որ Չինաստանը լրտեսական օդապարիկ է ուղարկել մեր օդային տարածք՝ խախտելով մեր ինքնիշխանությունը, խախտելով միջազգային իրավունքը: Եվ ես նրան միանգամայն պարզ ասացի, որ դա անընդունելի է եւ երբեք չի կարող կրկնվել», - նշել է Բլինքենը:
Ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովում չինական օդապարիկի խոցման թեման բախման պատճառ էր դարձել Չինաստանի պետական խորհրդական Վան Յիի եւ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի միջեւ:
Վան Յին ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային նորմերը խախտելու հարցում՝ Վաշինգտոնի պահվածքն անվանելով «գրեթե հիստերիկ»։
Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պատասխանել է ՉԺՀ-ի ներկայացուցչին՝ ասելով, որ ինքը մտահոգված է, որ «Չինաստանը խորացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ փետրվարի 24-ի ներխուժումից հետո, եւ որ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին կխաթարի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»:
Չինական օդապարիկը, որը ենթադրաբար նախատեսված էր հետախուզական տվյալների հավաքագրման համար, ինչը Պեկինը հերքել էր, մեկ շաբաթ սավառնում էր Կանադայի եւ Միացյալ Նահանգների վրա, մինչեւ նախագահ Ջո Բայդենը հրամայել է խոցել այն: Միջադեպը լարել է Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները, ինչի պատճառով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է Չինաստան կատարելիք այցը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...