Չինաստանում հայրը վատ գնահատականների պատճառով սամուրայի թրով սպանել է որդուն
Չինաստանում միայնակ հայրը սամուրայի թրով սպանել է 13-ամյա որդուն՝ դպրոցում վատ սովորելու պատճառով, գրել է South China Morning Post-ը՝ հղում կատարելով դատարանին։
«Չինաստանի հարավ-արեւմուտքում միայնակ հայրը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել այն պատճառով, որ պատահաբար թրով խփել է դեռահաս որդուն այն բանից հետո, երբ փորձերը, որ տղան ավելի լավ սովորի, անհաջողության են մատնվել»,- նշված է հոդվածում։
Տեղեկացվել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Յան Ցզյունմինը օնլայն-ժողով է անցկացրել որդու ուսուցչի հետ։ Տղայի հորը պատմել էին, որ տղան վատ է սովորում եւ տեղեկացրել, որ երեխան ֆիզկուլտուրայից ընդամենը 18 միավոր է ստացել 100-ից։ Յան Ցզյունմինը որդուն մեղադրել է այն բանում, որ նա «շատ ծույլ է եւ այնքան էլ լավ չի սովորում»։
«Ես այնպես կատաղեցի, որ վերցրի ճապոնական սամուրայական թուրն ու առաջ գնացի, որ խփեմ նրան»,- պարբերականը մեջբերել է դատարանի դահլիճում հոր արտասանած խոսքերը։
Յան Ցզյունմինը կնոջից բաժանվել է մի քանի տարի առաջ։ Նա դատարանում նշել է, որ բաժանվել է կնոջից, որովհետեւ դավաճանել է նրան։ Նա հայտարարել է, որ թուրը գնել է ինտերնետ-խանութում, քանի որ ցանկանում էր սամուրայական դաշույնների հավաքածու ունենալ։
Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ տղան ուրիշ՝ նախկինում հասցված վնասվածքներ էլ է ունեցել, որոնք վկայել են այն մասին, որ մահվանից առաջ նրան մի քանի անգամ ծեծել են։ Այս պատահարը լայն արձագանք է առաջացրել Չինաստանում։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)