Անիի կամուրջը խոր կիրճում է գտնվում, կարող է միայն թուրքերին հետաքրքրել․ Տրանսպորտի նախկին նախարար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» հարցերին պատասխանում է տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:
- Պարոն Քոչինյան, հատկապես վերջին օրերին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, կրկին շրջանառության մեջ մտավ հայ-թուրքական սահմանի բացման թեման, որը խմորվում էր դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո: Մի քանի օր առաջ Մարգարայի կամրջով, ընդ որում՝ երկու անգամ, Հայաստանից Թուրքիա օգնություն ուղարկվեց: Երեկ էլ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա` հանդիպելով Մեւլութ Չավուշօղլուին: Խոսվեց Անիի կամուրջը նորոգելու եւ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին: Սա ներկայացվեց իբրեւ մեծագույն ձեռքբերում: Ի վերջո, եկեք հասկանանք՝ եթե Մարգարայի կամուրջը նորոգված է, Հայաստանից ազատ ելումուտ կարող են անել Թուրքիա, ապա ինչո՞ւ է այժմ Անիի կամուրջը նորոգելու հարցը քննարկվում: Ո՞րն է Մարգարայի եւ Անիի կամուրջների տարբերությունը:
- Մարգարայից ուղիղ գնում են դեպի Ղարս, կարելի է գնալ նաեւ դեպի Իզմիր: Արաքսի երկարությամբ գնացող մայրուղին տանում է այս երկու ուղղություններով: Կարելի է նաեւ Անկարա գնալ:
- Եթե Մարգարայի կամրջով գնում են Ղարս, Անկարա, ապա ինչո՞ւ նաեւ Անիի կամուրջը նորոգել:
- Անիի կամուրջը միջնադարում կառուցված մի կամուրջ է, փլված: Եթե անգամ մեր կողմից նայենք, կտեսնենք, որ դա զուտ սիմվոլիկ կամուրջ է: Ասում են Մետաքսի ճանապարհ (ծիծաղում է): Լավագույն դեպքում, եթե Հայաստանից տուրիստները ցանկանան Անի գնալ, չեն գնա՝ ուրիշ տեղերով պտտվեն, ուղիղ Հայաստանով կգնան Անին տեսնելու, այդքան մի բան:
- Ի՞նչ կտա ճանապարհների բացումը Հայաստանին:
- Տուրիստներ կգնան Թուրքիա:
- Արարատ Միրզոյանն ինչո՞ւ է այդքան ոգեւորվել Անիի կամուրջը բացելու փաստից:
- Կարծում եմ` Արարատ Միրզոյանը հասկանում է, որ դա ոչ մի տնտեսական նշանակություն չունեցող կամուրջ է:
- Իսկ եթե գործի Մարգարայի կամուրջը:
- Պատկերացրեք այսպես` Իգդիրն ուղիղ գծով կապվում է Մարգարայի կամրջին: Այսինքն` ուղիղ գծով Իգդիրը Երեւանին է կապվում: Մարգարայի կամրջի նշանակությունը սա է:
- Այսինքն` այլեւս Թուրքիա Վրաստանով չեն գնա, այլ անմիջապես Հայաստանից ուղիղ գծով կարող են մտնել Թուրքիա: Նույնը Թուրքիայից՝ Հայաստան:
- Այս պահին մերոնք` առեւտրականները, Բաթումի են գնում, այնտեղից՝ Թուրքիա, ժամանակին Ջավախքով էլ էին գնում: Երեւանից Մարգարա 60 կիլոմետր է: Եթե մենք Վրաստանով ենք գնում Թուրքիա, 700 կիլոմետրից ավելի է: Պարզ չէ՞, որ մարդիկ կնախընտրեն 60 կիլոմետրով:
- Անիի կամուրջը, տուրիստական նպատակներից զատ, ուրիշ ի՞նչ նպատակով կարող է ծառայել:
- Դա խոր կիրճում գտնվող մի կամուրջ է: Դա կարող է միայն թուրքերին հետաքրքրել, ուրիշ ոչ մեկին: Շատ տուրիստներ կգնան Հայաստանից, իրենք էլ ավելի շատ փող կաշխատեն: Անին տեսնելու համար ուղիղ Հայաստանից կգնան: Մի քանի ժամում կամուրջը կանցնեն, նույն օրն էլ կարող են հետ գալ:
- Այսինքն` անգամ այստեղ շահում են թուրքե՞րը:
- Միջազգային հարթակներում կասեն՝ դե տեսեք, կամուրջ ենք Հայաստանի հետ վերականգնել եւ այլն, եւ այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)