Դուք երբևէ տեսե՞լ եք «Վաճառվում է մզկիթ» տիպի հայտարարություն. Փայլանն ընդվզել է հայկական եկեղեցիների շենքերը վաճառողների դեմ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է պետության կողմից Ստամբուլի հայկական համայնքից հայկական հիմնադրամների նախագահների ընտրության իրավունքը խլելու հարցը:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Փայլանի դժգոհությանն առաջինն արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը:
«5 տարի առաջ մեր հիմնադրամներին զրկեցիք անհատական ընտրության հնարավորությունից, 9 տարի էլ պատրիարք չենք կարողանում ընտրել»,- ասել է Փայլանը, ինչին ի պատասխան ֆինանսների նախարարը միջամտել է. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունն է, ինձ ասեք՝ ես խոսեմ»:
Փայլանը նաև հիշեցրել է Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած և ստամբուլահայ համայնքի վերահսկողությունից դուրս գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիների մասին և մեղադրել պետությանը դրանց տեր չկանգնելու համար:
«Անատոլիայում շուրջ 6.000 եկեղեցի կար, հիմա մնացել է 80-90-ը (նկատի ունի չավերված լինելը): Այդ 6.000-ի մեծ մասն ավերված վիճակում է, հիմքերը կամ կան, կամ էլ ոչնչացման եզրին են: Այս 6.000 եկեղեցիներից մոտ 4.000-ն անհատ անձանց ձեռքում է հիմա: Այսինքն՝ դաշտի մեջտեղում մի հայկական կամ հունական եկեղեցի է մնացել, պետությունը գալիս է, ասում է՝ «Այս հողատարածքը քոնն է», - նշել է Փայլանը՝ հիշեցնելով, որ եկեղեցիները հաճախ անգամ վաճառքի են հանվում այդ անհատ անձանց կողմից:
«Տեսեք, «Վաճառվում է եկեղեցի» բովանդակությամբ հայտարարություններ են տեղադրվում համացանցում: Դուք երբևէ տեսե՞լ եք «Վաճառվում է մզկիթ» տիպի հայտարարություն», - պնդել է հայազգի պատգամավորը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են