Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ հրամանատարները
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան: Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում պետք է հանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի հրամանատարները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հիշեցենք, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները վերջին անգամ եռակողմ քննարկումներ անցկացրել էին 2017 թ. մայիսին՝ Բաթումում:
Այդ ժամանակ երեք երկրների ՊՆ ղեկավարները ցանկություն էին հայտնել ընդլայնել համատեղ զորավարժությունների մասշտաբները:
Վրացական կողմը նաև առաջարկել էր լեռնային պատրաստության Սաչխերիի իր դպրոցը շարունակել օգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականների պարապմունքների համար:
Նախատեսվող հանդիպումը կլինի այս ձևաչափով 6-րդը, իսկ հենց Վրաստանի տարածքում՝ 3-րդը:
Աղբյուրը՝ razm.infօ


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները