ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 7 աստիճան եւ զբաղեցնում է 90-րդ տեղը: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն ունի 414 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Լավագույն տասնյակում են նաեւ Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Պերուն:
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բելառուսը նահանջել է 14 աստիճան եւ հայտնվել 91-րդ տեղում: Հայաստան - Բելառուս ընկերական խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները