Կոռուպցիա կա՛ կոռուպցիա
Տարիներ շարունակ քաղաքական ու լրագրողական կոռուպցիայի մեջ մխրճված Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր աշխատելու տարիներին խոսում էր կոռուպցիայի դեմ։ Ավելի ճիշտ, ոչ թե խոսում էր, այլ կոկորդ էր պատռում, կոկորդիլոսի արցունքներ էր թափում, կուրծք էր ծեծում, լաչառություն էր անում։
Միջին վիճակագրական «Պողոսին» Նիկոլի ճղճղոցները դուր էին գալիս, որովհետև Նիկոլը «Պողոսին» համոզում էր, որ ինքը վատ է ապրում, քանզի կան Սաշիկի 50/50–ը, պաշտոնյաների թալանը, օլիգարխները, Ղարաբաղը։ Դրա համար էլ «Պողոսն» ատում էր փողատերերին ու Ղարաբաղը։
«Պողոսն» ի՞նչ իմանար, որ Նիկոլն առնվազն մինի–օլիգարխ է եղել ընդդիմադիր հաճախորդ ու «թունդ ընդդիմադիր» խմբագիր աշխատելու տարիներին։
«Պողոսն» ի՞նչ իմանար, որ ճղճղան Նիկոլը «Պողոսի» ատելի օլիգարխներից ու պաշտոնյաներից փող էր վերցնում և օգտագործվում ներիշխանական «բազառներում», քսի տրվում իշխանության իրական ընդդիմախոսների դեմ։
2018–ի իշխանափոխությունն անցավ կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով։ Նիկոլը խոսում էր արդարությունից, կադրային հարցերում խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքից հրաժարվելուց, թալանի դեմն առնելուց։ Բայց հենց եկավ իշխանության, ոչ թե վերացրեց թալանն ու այլ արատավոր երևույթները, այլ խորացրեց դրանք։ Նիկոլենց թալանի մասշտաբները պողոսները դեռ չեն պատկերացնում։ Հենց պատկերացնեն, «խույվորելու» են։
«Պողոսները» դեռ չգիտեն կամ չեն ուզում հավատալ, որ «Հայաստանում կոռուպցիան 100 օրում վերացրել ենք» գոռացող Նիկոլ Փաշինյանն աննախադեպ կոռուպցիայի մեջ է մտել իր թիմի հետ, ախպերություն է անում նախկինում, իբր, ատելի օլիգարխների հետ (թեև Լֆիկը Նիկոլի «աղջիկ» վախտ էլ էր ասում, որ Նիկոլն իրենց ախպերն է), իր հետ քայլածներին սարքել է դոլարային միլիոնատերեր՝ ասֆալտչիկներ։ «Պողոսները» նաև կուրսի չեն, որ ընտրակեղծիքների դեմ խոսող Նիկոլն ընտրակեղծիքը հասցրել է կատարելության։
«Պողոսները» դեռ շատ բան չգիտեն կամ չեն ուզում հավատալ իրենց աչքերին, բայց միջազգային կազմակերպությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի հետույքն են պահում՝ բոլոր ապօրինությունների վրա աչք փակելով, արդեն ստիպված են արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի մասով Հայաստանի հետընթացը։ Թրանսփարենսի ինթերնեյշնլը ներկայացրել է 2022–ին կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում։ Նիկոլական իշխանությունը 2021–ի համեմատ վատացրել է Հայաստանի դիրքերը 5 տեղով։
180 երկրների ցանկում մենք կոռուպցիայի ընկալման ինդեքսով 63–րդ տեղում ենք։ Մինդեռ 2021–ին 58–րդ տեղում էինք։ Այսինքն՝ նիկոլենք իրենք իրենց են գերազանցել կոռուպցիայի մասով։
Ու թեև արևմտյան կառույցներն աչք են փակում Նիկոլի բոլոր հակաիրվական քայլերի վրա, քանզի նա պարտավորվել է հակառուսական քաղաքականություն վարել, բայց կոռուպցիայի մասշտաբները Հայաստանում Նիկոլի օրոք այնպիսի ցուցանիշներ են գրանցել, որ Նիկոլին լոյալ վերաբերվող Թրանսփերենսին ստիպված է եղել հետընթաց գրանցել։
Մի խոսքով, Նիկոլի օրոք Հայաստանում կոռուպցիա կա՛, կա՛ կոռուպցիա։ Այն էլ ինչպիսի կոռուպցիա։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում