Թուրքիայում հրավիրվել է ազգային անվտանգության խորհրդի և կառավարության նիստ
Հոկտեմբերի 16-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայում տեղի է ունենալու ազգային անվտանգության խորհրդի և այնուհետեև կառավարության նիստ: Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝ սպասվում է, որ նիստների ընթացքում որոշում կկայացվի Թուրքիայում գործող արտակարգ դրությունը երկարաձգելու մասին:
Եթե վերոնշյալ նիստերում որոշում կայացվի երկարարաձգել արտակարգ դրությունը, ապա այն հոկտեմբերի 17-ին կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը:
Աղբյուրը հաղորդում է, որ ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:
Մասնավորապես թուրք պաշտոնյաները կքննարկեն Սիրիայի Իդլիբ քաղաք ներխուժած Թուրքիայի զինուժի հետագա գործողությունների հարցը:
Միջանկյալ նշենք, որ Իդլիբում պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ Աստանայում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև ձեռք համաձայնությամբ:
Թուրք պաշտոնյաները կքննարկեն այն հարցը, թե պաշտոնական Անկարան ինչ քայլեր պիտի ձեռնարկի իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեից հետո:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները