Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը որոշեց լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» ՓԲԸ-ն 50 մլն դրամ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարով Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. Ynet Ինձ իսկապես տխրեցնում է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է Սուրբ Ծննդյան զինադադшրի խնդրանքը. Հռոմի պապ Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում՝ արմատական ձախակողմյան տակшնքների. Թրամփ Մոսկվայում այրվում է «Վարշավսկայա Պլազա» բիզնես կենտրոնը Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինվшծ բախnւմ Եկեղեցու առաջնորդները Հռոմի պապին կոչ են արել պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատման համար «Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի․ որոշումն ընդունվեց կառավարության նիստում

Կառավարությունը որոշեց լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» ՓԲԸ-ն50 մլն դրամ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար15-ամյա ուսանողը եղունգ կտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱրցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարովՎրաստանը «Միջին միջանցքը» կդարձնի տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքը. ԿոբախիձեЭх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ. Փաշինյանն արձագանքեց Թորոսյանի՝ առողջ ապրելակերպի 20,000 դրամանոց ծրագրինԵրևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱրտահերթ զեկույց՝ ուսումնական հաստատությունների գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության խնդիրների մասինՆեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. YnetԻնձ իսկապես տխրեցնում է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է Սուրբ Ծննդյան զինադադшրի խնդրանքը. Հռոմի պապՇնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում՝ արմատական ձախակողմյան տակшնքների. ԹրամփՄոսկվայում այրվում է «Վարշավսկայա Պլազա» բիզնես կենտրոնըՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՍիրիան և Ճապոնիան hայտարարել են հարաբերությունների վերսկսման մասինՏաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինվшծ բախnւմԵկեղեցու առաջնորդները Հռոմի պապին կոչ են արել պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատման համար«Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի․ որոշումն ընդունվեց կառավարության նիստումՄենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահՆեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. YnetՊետական սահմանի ցամաքային անցման կետերի հարևանությամբ կլինեն վճարովի կայանատեղիներՅակուտիայում օդի ջերմաստիճանը հասել է - 56°C-իԱռողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըԳիշերը Ռուսաստանի 12 մարզերի և Ազովի ծովի վրա 141 ուկրաինական անօդաչու է խոցվել․ ՌԴ ՊՆԱրգելք կա, որ պատգամավորներին չծեծեմ. նախկին ՔՊ-ական թաղապետ1,5 մլն դրամը ՌԴ-ից ուղարկել է բարեկամը․ Էմմա Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժ․ 24news.amՆերքաղաքական տարվա... զրոյական կետըԻրավիճակը հանրապետության ճանապարհներին և ԼարսումԻջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնnւթյուն է կատարելԿառավարության վերջին նիստին պատրաստ չէին 2026 թ բյուջեի նախագիծը և առողջապահական ապահովագրական փաթեթը«Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ ՓաշինյանինՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունըԻրանի հոգևոր առաջնորդը այցելել է հայ ընտանիքիԿհավաքագրվի վարելահողերի չօգտագործվող տարածքների մասին ամբողջական տեղեկատվություն. «Փաստ»Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԱրդյո՞ք բացահայտվում են խարդախություններըՎաղարշապատ նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԹուրքիայի ներքին գործերի նախարարը հայկական հիվանդանոցում տեսակցել է Պետրոս ՇիրինօղլուինՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստՎլադիմիր Պուտինը Արա Աբրահամյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3–րդ աստիճանի շքանշանովՉինաստանը Ռուսաստանին տրամադրում է հետախուզական տվյալներ Ուկրաինային հшրվածելու համար․ ԶելենսկիՁեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է երկարատև խաղաղության ու կայունության․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԷմմա Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց զորամասի ճաշարանի բացման արարողությանը, ճաշել է զինծառայողների հետ (տեսանյութ)Ինձ ասում են՝ այ որդուդ ծախող, ինչո՞ւ ատելություն չես քարոզում ադրբեջանցիների դեմ․ ո՞ւր կտանի դաՈւկրաինան հայտնում է կարևորագույն էներգետիկ օբյեկտի վնասման մասինՀռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին ամբողջ աշխարհում դադարեցնել ռшզմական գործողություններըԿինը, որին ծննդատանը խառնել էին մեկ այլ երեխայի հետ, գրեթե 1 միլիոն եվրո փոխհատուցում է ստացելՈւկրաինայում ընտրությունները խաղաղության ծրագրի կետերից մեկն են և պետք է անցկացվեն «հնարավորինս շուտ». ԶելենսկիՃՏՊ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներՀայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց․ Քրեական ոստիկանության հերթական բացահայտումը
Հայաստան

Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է. ի՞նչ սպասել այս տարի.168.am

168․am-ը գրում է․ Իշխանությունների կամքից անկախ՝ անցած տարի Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճ արձանագրվեց։ Աճի հիմնական գործոնները դարձան ֆինանսական ու մարդկային կապիտալի այն հսկայական հոսքերը, որոնք դրսից եկան Հայաստան։ Իշխանությունների բախտը բերեց այնքանով, որ ոչինչ չանելով՝ 2 հզոր խթաններ ստացան, որոնք էլ նպաստեցին տնտեսական բարձր աճի ձևավորմանը։

Սակայն մեծ հարց է, թե այդ խթաններն ինչքանո՞վ կպահպանվեն այս տարի։

Կառավարությունն առնվազն 7 տոկոս աճի ակնկալիք ունի։ Բայց այդ աճի հավանականությունն էլի իրենցից կախված չէ։ Կախված է նրանից՝ կշարունակվի՞ արդյոք արտաքին նպաստավոր միջավայրի դրական ազդեցությունը, թե՞ ոչ։

Միջազգային կազմակերպությունների գնահատականներն այս պահին 7 տոկոսին չեն ձգում։ Լավագույն սպասումները 4-4,5 տոկոսի սահմաններում են։

Չնայած անցած տարվա բարձր աճին ու ձևավորված հսկայական հնարավորություններին, այդպիսին է մնում մեր տնտեսության պոտենցիալը։

Իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին անցած տարի ի հայտ եկած ահռելի հնարավորությունները տնտեսության պոտենցիալի ավելացմանն ուղղելու համար։ Մինչդեռ, այդպիսի հնարավորություններ հազարից մեկ կարող են ստեղծվել։

Անցած տարի այդ պահը բաց թողնվեց։ Դժվար է ասել, այս տարի ևս մեկ նման հնարավորություն կստեղծվի՞, թե՞ ոչ։ Անորոշություններն այդ առումով շատ մեծ են։ Ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական հակամարտությունից, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից և այն գործոններից, որոնք դարձան այս տարվա տնտեսական աճի հիմնական խթանները։

Եթե անգամ պահպանվի այս իրավիճակը, նախորդ տարվա աճի ակնկալիքներն այլևս չեն կարող լինել։

Նախորդ տարվա աճը շատ ավելի ցածր բազային ցուցանիշների վրա էր հիմնված։ Այս տարի այդ գործոնի դերն էապես նվազել է։

Ձևավորվել է բարձր բազա, որի պահպանման համար պետք է առնվազն պահպանվեն նախորդ տարվա հոսքերը։ Իսկ որպեսզի աճ լինի, այդ հոսքերը պետք է ավելի մեծանան։ Սակայն այդպիսի հավանականությունը շատ ցածր է։

Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հոսքերին, որոնք անցած տարի ստացվեցին։

Հինգ միլիարդ դոլարի կարգի տրանսֆերտային մուտքեր եղան։ Միայն Ռուսաստանից՝ գրեթե 3,6 միլիարդի։

Ի տարբերություն Ռուսաստանի, մյուս երկրներից ֆինանսական հոսքերի էական փոփոխություններ չկրեցին։ Ենթադրվում է, որ այս տարի ևս չեն կրելու։

Այնպես որ, այս տարվա ակնկալիքը կապված է լինելու Ռուսաստանի հետ։ Եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակի սրվել և ընդլայնվել՝ գուցե կապիտալի ու մարդկային հոսքերը Ռուսաստանից արագանան։ Հակառակ պարագայում՝ ոչ մի հիմք չկա պնդելու, որ անգամ նախորդ տարվա ակտիվությունը կարող է կրկնվել։

Արդեն անցած տարի կապիտալի հոսքերի որոշակի փոփոխական դրսևորումների ականատես եղանք։ Մի պահ ֆինանսական միջոցների մուտքը դանդաղեց։ Դանդաղեց նաև մարդկային հոսքերի շարժը։ Հակամարտության սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված Ռուսաստանի շատ քաղաքացիները նույնիսկ սկսեցին վերադառնալ կամ տեղափոխվել երրորդ երկրներ։

Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց մասնակի զորահավաք։ Դա վերստին ակտիվացրեց՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարդկային հոսքերը։

Արդյունքում հոկտեմբերին Հայաստան կատարված մասնավոր ֆինանսական փոխանցումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց։ Ընդհանուր տրանսֆերտներն այդ ամսին անցան 618 մլն դոլարից։ Միայն Ռուսաստանից ստացվեց 482 միլիոնից ավելի գումար։ Երբ զորահավաքի հետ կապված իրավիճակն աստիճանաբար հանդարտվեց՝ նկատվեց նաև կապիտալի հոսքերի դանդաղում։ Նոյեմբերին դրանք գրեթե 110 միլիոնով ավելի քիչ էին, քան հոկտեմբերին։ Դեկտեմբերի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։

Եթե կտրուկ տեղաշարժեր չլինեն ռուս-ուկրաինական հակամարտության գոտում, ամենայն հավանականությամբ, անկման միտումը առաջիկայում կշարունակի պահպանվել։ Այդ պարագայում մեր տնտեսությունը կարող է զրկվել այն էական գործոններից մեկից, որը դարձավ անցած տարվա բարձր տնտեսական աճի կարևոր շարժիչներից։

Միայն այդ գործոնի հետևանքով տնտեսական աճը կարող է զգալիորեն դանդաղել։ Դա կարտահայտվի հատկապես ծառայությունների ոլորտում։

Այս տարվա չափազանց բարձր աճերից հետո անհնարին կլինի նույնպիսի աճեր ակնկալել նաև արտաքին առևտրից։ Որքան էլ ռուսական շուկան պահպանի պահանջարկը, մատակարարումներն ավելացնելու մեր երկրի պոտենցիալը այլևս 60-70 տոկոսանոց աճերի չի կարող հավակնել։

Խոսքը մեր տնտեսության կարողությունների մասին չէ։ Բոլորն էլ գիտեն, որ արտահանման-ներմուծման անցած տարվա աճերը վերարտահանումների արդյունքն էին։

Այս տարի գուցե պահպանվեն անցած տարվա ծավալները, բայց աճելու մեծ տեղ այլևս չկա։

Ֆինանսական ու մարդկային մեծ հոսքերի շնորհիվ արձանագրված առևտրի ու ծառայությունների բարձր աճերն անցած տարի դարձան մեր տնտեսության աճի առանցքը։

Բացի այն, որ այս տարի էապես փոքրացել է այդ գործոնների դերը, ի հայտ են եկել մի շարք այլ արգելակող հանգամանքներ։ Խոսքը տնտեսական անվտանգության սպառնալիքների մասին է, որոնք ահագնացել են՝ կապված ինչպես Արցախի, այնպես էլ՝ հենց Հայաստանի հետ։

Մի պահ թվում էր, թե մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։ Սակայն տարեվերջին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դա էլ խաբկանք է։

Մեծացել են նաև ադրբեջանական ագրեսիայի ռիսկերը, շարունակելով նոր մարտահրավերներ ստեղծել տնտեսության ու տնտեսական անվտանգության առումով։ Դրանք լուրջ ռիսկեր են ներդրումների համար, իսկ առանց նեդրումների անհնարին է բարձրացնել տնտեսության պոտենցիալը։

Նախորդ տարվա իներցիայով մի շարք ոլորտներում տարեսկզբին գուցե դեռ պահպանվի բարձր ակտիվությունը, նաև անցած տարվա սկզբի ցածր բազայի արդյունքում, բայց հետագայում շատ ավելի դժվար է լինելու։

Կառավարությունն առնվազն 7 տոկոսանոց աճի ակնկալիք է դրել ավելի շատ ոչ թե իրողությունները հաշվի առնելով, այլ պատահականության սկզբունքով։ Անցած տարի, հայտնի պատճառներով, դա արդարացավ։ Բայց այնպես չէ, որ պատմությունը միշտ կրկնվելու հատկություն ունի, ինչի վրա հույսը դրել է կառավարությունը։