Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցը Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի Իրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներ Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. Բաղայի Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. Politico ԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. Politico Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին

Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Որ հասցեներում ջուր չի լինիՃապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Մամուլ

Ինչո՞ւ մոդուլային զորանոցներ պատվիրել իտալացիներից, եթե մեզ մոտ էլ են արտադրում

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազատ գյուղի ողբերգությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հրդեհված ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր։ Թեեւ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից իմացանք, որ այն գործում է 2021 թվականի մայիսից սկսած, այսինքն` շուրջ 8 ամիս: ՊՆ-ն նաեւ հաղորդեց, որ այդ եւ մյուս ստորաբաժանումների համար ձեռք են բերվել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ։ Դրանց առաջին խմբաքանակը Հայաստանում է։ Ֆեյսբուքի նիկոլահպատակ հատվածը ցնծությամբ տարածեց այդ իտալական տնակների լուսանկարները։ Իսկ Ազգային ժողովում ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի այն ներուժը, որ իր զինծառայողների համար տեղում կառուցի համապատասխան կացարաններ․ «Նախկինում էլ են մեր շինարարները կառուցել նման կացարաններ»։

Մենք փորձեցինք գտնել, թե որ հայկական ընկերությունները եւ ինչ գնով կարող էին նույն մոդուլային կացարաններն արտադրել, եւ գտանք Արցախի փողոցում գտնվող «Արտկոն» ՓԲԸ-ն։ Պարզվեց՝ այս ընկերությունը ՊՆ-ի հետ աշխատելու փորձ ունի եւ ոչ միայն ՊՆ-ի, նրանց անգամ ռուսներն են պատվերներ իջեցնում։ Նաեւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակում գտնվող քովիդի բաժանմունքի պատվերներն են կատարել։

«Արտկոն» ՓԲԸ սեփականատեր եւ տնօրեն Թերեզա Կարապետյանը պատմում է, որ մի քանի անգամ ՊՆ-ին առաջարկել են բանակի համար զինվորական կացարաններ արտադրել եւ մատակարարել։ «Ի տարբերություն արտասահմանյան արտադրության զորանոցների, այս դեպքում տրանսպորտային խնդիր չի առաջանում։ Օգտագործվում է ռուսական մետաղ, մնացած նյութերն արտադրվում են Հայաստանում։ Մենք 40 օրում 20 կոմպլեկտ մոդուլային կացարաններ ենք արտադրել եւ դեկտեմբերի 30-ին հանձնել ենք պաշտպանության նախարարությանը», - ասում է «Արտկոնի» տնօրենը։

- Դուք կարո՞ղ եք նաեւ զորանոցներ արտադրել։

- Այո, իհարկե։ Արտադրամասը բավականին մեծ ռեսուրսներ ունի։

- Իսկ ինչո՞ւ են այդ դեպքում զորանոցներ պատվիրել Իտալիայում։

- Չեմ կարող ասել։ Մենք նրանց նման հարցեր չենք տալիս, միայն առաջարկում ենք։ Թե՛ գծագրման, թե՛ արտադրության պահով կարող էինք բոլոր խնդիրներն իրականացնել։

- Որքա՞ն արժեն Ձեր արտադրած կացարանները։

- Մեկ կացարանի գինը 6 մլն 200 հազար դրամ է։ Կարող եմ Ձեզ փաստաթղթերով ցույց տալ։ 30 քմ-ն ամբողջությամբ ավարտված, ներքին հարդարանքով, էլեկտրականությամբ, օդափոխման համակարգով, բոլորն իրար հետ՝ արժե 6 մլն 200 հազար դրամ։ Արտասահմանյան արտադրանքն անհամեմատ թանկ է։ Մեր կացարանները նախատեսված են 4-6 անձի համար։ Մեր հոսքային գիծը դրված է երեքը վեցի վրա մոդուլների վրա, բայց կարող ենք ավելի մեծ մոդուլներ արտադրել՝ պետք եղած դեպքում 7, 8, 9, 10 մետրանոց չափերով կարող ենք արտադրել։

- Ցուրտ չէ՞ այդ կացարաններում։ Ի՞նչ ջերմաստիճանի համար են նախատեսված։

- Մինչեւ մինուս 50 աստիճան ցրտին պահում է։

- Իսկ ջերմամեկուսացումն ինչպիսի՞ն է, մետաղյա շերտի տակ այլ շերտեր էլ կան, չէ՞։

- Իհարկե, պատերն ու հատակը մի քանի շերտով են հավաքվում, տանիքն էլ հատուկ տանիք է, ջրահեռացման համակարգով։ Մեր պատվիրատուները մեզ ուղարկում են նկարներ, որ անգամ քամու, ձյունի, անձրեւների ժամանակ ո՛չ ջրի հոսք է լինում, ո՛չ փչանում է, ո՛չ ժանգոտվում է։ Մենք այս պահին UNDP-ի հետ ենք աշխատում, փախստականների համար տներ ենք կառուցում։ Ստույգ գներ չեմ ասի, եվրոպական շուկան մեր կողմից ուսումնասիրված է։ Մենք եւս բելգիական տեխնոլոգիաներով ենք աշխատում։ Կարող եմ ասել, որ մերը զգալի չափերով էժան է:

ՀԳ․ Ինչո՞ւ մեր կառավարությունը չի սատարում տեղական արտադրողին, այլ նախընտրում է իտալացիներին օգնել՝ հարցը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի։ Չնայած՝ հակապետական գործելակերպը մեզ այլեւս չի զարմացնում։

Ի դեպ, տարիներ առաջ` 2016 թվականին, «ՍԻԼԱԲ» շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի ճարտարագետ, լուսահոգի Լեոնիդ Բունիաթյանը 2-3 զինվորի համար նախատեսված կրակակետ-դիտակետի նախագիծ էր կազմել, որը, ըստ տեխնիկական բնութագրի, իրենից ներկայացնում էր երկաթբետոնե կառուցվածք: Այն մեծացնում էր զինվորի պաշտպանվածությունը հակառակորդի գնդակոծումից ու նռնակահարումից՝ բոլոր կողմերից (նաեւ՝ վերեւից) եւ հնարավորություն էր տալիս կատարելու հրաձգություն եւ տեղանքի դիտարկումներ: Ճարտարագետն իր նախագիծն ուղարկել էր ՊՆ, այնտեղից պատասխանել էին, որ նախագիծը լավն է, համապատասխանում է ՊՆ պահանջներին, սակայն ծախսատար է։ Այն ժամանակ ՊՆ-ն մտածելու ժամանակ ուներ՝ ծանրութեթեւ, թանկ ու էժան անելու։ Այսօր չունի, եւ Ազատի դեպքերը դրա ապացույցն են։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: