Ինչ կլինի, եթե ազատություն տաս Մխիթարյանին. Յուրգեն Կլոպի կարծիքը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, մեկնաբանելով Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գոլազուրկ ոչ ոքին, խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: 28-ամյա կիսապաշտպանը գերմանացի մասնագետի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ցանկանում էր վաստակել մեկ միավոր: Եթե նրանք 3 միավոր կորզեին, ապա երջանիկ կլինեին, իսկ մենք ի սկզբանե մտադիր էինք վաստակել 3 միավոր: Այդ պատճառով նրանք երջանիկ են, իսկ մենք՝ ոչ: Ես գոհ եմ «Լիվերպուլի» ելույթից, իսկ մրցակցի խաղը մեկնաբանելն իմ գործը չէ:
Տղաները հրաշալի էին պաշտպանվում աշխարհի լավագույն հարձակողական թիմերից մեկի դեմ խաղում: Եթե դու չես հսկում Մխիթարյանին, ապա նա հեշտությամբ միայնակ գնդակով կհասնի դարպասի մոտ: Լուկակուի դեմ եւս դժվար է պաշտպանվել, սակայն մենք գլուխ հանեցինք: Ունեցանք լավ պահ, եւ պետք է նշանակվեր նաեւ 11 մետրանոց. դա արդեն կլիներ 2:0:
Ես չեմ կարողանում տղաներից պահանջել ֆուտբոլ խաղալ «Բարսելոնայի» ոճով: Մենք չենք կարող 20 գոլային պահ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասի մոտ. դա չի կարող նույնիսկ «Բարսելոնան»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:
Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 63-րդ րոպեին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները