Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցը Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի Իրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներ Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. Բաղայի Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. Politico ԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. Politico Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին

Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Որ հասցեներում ջուր չի լինիՃապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Մամուլ

Փորձ է արվում հետևողականորեն սահմանափակել ազատ խոսքը. Բագրատ Եսայան

«Փաստ» օրաթերթը գրում է․

Այսօրվանից «Երկիր մեդիայի» հեռուստադիտողները հեռուստաընկերության հաղորդումներին կարող են հետևել միայն կաբելային հեռարձակման միջոցով:

Հեռուստաընկերությունը զրկվել է հանրային հեռարձակումից:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ հեռարձակման արտոնագիր չտրամադրելու որոշումն իր համար զարմանալի չէ: «Այս որոշումն այսօրվա իշխանության քաղաքական ընդհանուր գործելակերպի տրամաբանության մեջ է: Օրինակ՝ խոսվում է ազատ ընտրությունների մասին, բայց «պատահաբար» ձերբակալվում են այն համայնքների ընտրված ղեկավարները, որտեղ ընդդիմությունը հաղթել է կամ առնվազն իշխանության ներկայացուցիչը չի հաղթել: Նույն տրամաբանության մեջ են ընդդիմադիրների դեմ հարուցվող քրեական գործերը՝ ակնհայտորեն շինծու մեղադրանքներով: Նույն տրամաբանության մեջ են քաղաքական առումով օրվա իշխանությանը ձեռնտու ժամանակահատվածում պատգամավորների դեմ նախաձեռնվող քրեական հետապնդումները: 2018-ի իշխանափոխության ընթացքում ժողովրդավարական, մարդու իրավունքների, իշխանությունների ճյուղերի տարանջատման վերաբերյալ թմբկահարվող լոզունգները հետևողականորեն ոչնչացվել են. իր գործելակերպով քաղաքական իշխանությունը ցույց է տվել, որ երբեք չի եղել այդ արժեքները կրողը, և այդ հռետորաբանությունն օգտագործել է բացառապես իշխանությունը վերցնելու համար: Իրականում այս իշխանությունը ՀՀ-ին բռնապետության հաստատման ճանապարհով է տանում»,-ասաց Բագրատ Եսայանը:

Մեր զրուցակիցը նկարագրված ընթացքով է պայմանավորում նաև «Երկիր մեդիային» հեռարձակման լիցենզիա չտրամադրելու փաստը: Ինչ վերաբերում է առհասարակ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, Բագրատ Եսայանը հավելեց. «Միանշանակ է, որ այսօր լրատվական դաշտում կան ԶԼՄ-ներ, այդ թվում՝ հեռուստաընկերություններ, որոնք այլ կերպ են ներկայացնում իշխանությունների քայլերը, քան ցանկալի է իշխանություններին: Երբ վերլուծում ենք, թե ում դեմ է ուղղված հիմնական հարվածը, ինչ քայլեր են անում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ, ակնհայտ է դառնում, որ ճնշումը ոչ միայն կոնկրետ մեկ լրատվամիջոցի նկատմամբ է, այլ հետևողական է և բազմավեկտոր: Օրինակ է լրագրողների գործունեության սահմանափակումն ԱԺ-ում: Մինչդեռ, իրենց իսկ եզրույթով ասած, նախկինների օրոք նման սահմանափակումներ երբևէ չեն եղել: Եթե անգամ պատգամավորը լրագրողի նկատմամբ ոչ հարգալից կամ ոչ պատշաճ քայլ է արել, ընդհուպ մինչև ֆիզիկական բախում է եղել, հետո այդ պատգամավորները ներողություն են խնդրել լրատվամիջոցից: Իսկ այսօրվա ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության սահմանափակումներն ինստիտուցիոնալ բնույթ ունեն՝ սահմանափակվում են ԱԺ նախագահի սահմանած ինչ-որ կարգերով, օրենսդրական նախաձեռնություններով: Բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ փորձ է արվում հետևողականորեն սահմանափակել ազատ խոսքը»:

Դիտարկմանը, որ այսօրվա իշխանությունը թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ հետո շահարկում էր 2002-ին «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելը, Բագրատ Եսայանը նշեց. ««Երկիր մեդիայի» և «Ա1+»-ի դեպքերն իրարից չեն տարբերվում: Այն բառամթերքը, որը «Ա1+»-ին լիցենզիա չտրամադրելու ժամանակ օգտագործում էր այն ժամանակվա իշխանությունը, նույն բառամթերքն օգտագործում է այսօրվա իշխանությունը: Պատճառ են բերվում ֆինանսական, նաև տեխնիկական հարցերը: Եվ ինչքան էլ այսօրվա քաղաքական իշխանությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարությամբ փորձի ներկայացնել, թե իրենք «տարբեր են նախկիններից, որովհետև նախկինների ժամանակ ազատ խոսք էր սահմանափակվում, «Ա1+» էր փակվում», այսօր հենց իրենք են պատմության դատաստանի առաջ արձանագրվել որպես քաղաքական իշխանություն, որը լիցենզիա չի տրամադրում իրենց ոչ հաճո արժեքներ դավանող, հանրությանն այդ արժեքները ներկայացնող հեռուստաընկերություններին»:

Ինչ վերաբերում է իրավական դաշտում հեռուստաընկերության կողմից իրականացված քայլերին, Բագրատ Եսայանը նախ նշեց, որ ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության հայցի և միջնորդության հիմքով հինգերորդ կապուղու համար մրցույթի անցկացման արգելանք էր դրվել: «Մենք դիմել էինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որ «Երկիր մեդիային» այդ կապուղու վրա հեռարձակվելու թույլտվություն տան, մինչև այդ կապուղու համար նոր մրցույթ կանկացվի, նոր հաղթող կճանաչվի: Այսօրվանից այդ կապուղով ոչինչ չի հեռարձակվելու: Մինչդեռ հանձնաժողովը մեզ մերժել է, ու մենք մեր դիմումը բավարարելու պահանջով դիմել ենք դատարան»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր զրույցից առաջ դատարանից իրեն զանգահարել են ու ասել, որ հունվարի 19-ին իրենց հայցի վերաբերյալ որոշում է կայացվել: «Միևնույն ժամանակ հայտնեցին, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործավարական համակարգը խափանվել է, ինչի պատճառով մեզ չեն կարող տրամադրել կայացված դատական որոշումը: Ասացին, որ չեն կարող տեղեկացնել նաև՝ հայցն ընդունվե՞լ է, թե՞ ոչ, միջնորդությունը բավարարվե՞լ է, թե՞ ոչ: Սա վերոնշյալ «պատահականությունների» տրամաբանության մեջ է: Այս իրողությունը ես դիտարկում եմ իշխանության կողմից դատարանների վրա ազդելու, դատարանի անկախությունը խաթարելու համատեքստում: Մենք, մեծ հաշվով, սկսել ենք ապրել ծուռ հայելիների թագավորությունում»,-եզրափակեց հեռուստաընկերության տնօրենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում