ՔՊ-ում կան պատգամավորներ, որոնք դեմ են Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը նախ պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո նոր միայն նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացվել:
Նույն օրենքի համաձայն՝ պատգամավորը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միայն գրանցված եւ քվեարկությանը մասնակցած պատգամավորների մեծամասնության որոշմամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին։ Բանն այն է, որ ԱԺ-ն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանն համաձայնություն տվել է: Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ սպասվող քառօրյայի ընթացքում: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Հավելենք, որ Օհանյանն առայժմ չի կալանավորվի: Կալանքի համար էլ առանձին պետք է դատախազը մտնի ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ իշխող ֆրակցիան քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հետ կապված միասնական որոշում դեռ չունի, բայց տեղեկացանք, որ կան պատգամավորներ, որոնք դեմ են այս գործընթացին: Չի բացառվում, սակայն, որ անգամ այս պատգամավորները կողմ քվեարկեն ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, որպեսզի ցույց տան, որ այս հարցում միասնական են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում