Բրիտանացի բժիշկները ապացուցել են` կանայք թույլ սեռ են
Բրիտանացի բժիշկների հետազոտությունները հաստատել են, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Գիտափորձերին մասնակցել է 100 հազար տղամարդ և կին: Արդյունքում` հնարավոր է եղել հաստատել, որ հոգեֆիզիոլոգիական տարբերություններ կան, որոնք տղամարդուն դարձնում են ուժեղ, իսկ կնոջը` թույլ սեռ:
Ֆիզիոլոգիապես բացատրվում է, որ տղամարդու օրգանիզմը արտադրում է 10 տոկոս ավելի տեստեստերոնի հորմոն, քան կանանց օրգանիզմը: Դրա հետ կապված տղամարդու մկանային զանգվածը ավելին է, քանի որ տեստեստերոնը մասնակցում է մկանների ձևավորմանը: Եվ, չնայած կնոջ զանգվածը քիչ է տղամարդու զանգվածից, կանայք պակաս ճարպիկ են, քան տղամարդիկ:
Էստրոգեն հորմոնը, որը տղամարդու մոտ ավելի պակաս է, նվազեցնում է կանանց մոտ սրտային հիվանդությունների հավանականությունը: Կանանց սրտի նոպաները, հիմնականում, սկսվում են կլիմաքսից հետո, երբ օրգանիզմում նվազում է էստրոգենի քանակը:
Հոգեկան առողջության տեսնակյունից իրավիճակը երկակի է: Մի կողմից շիզոֆրենիայով և աուտիզմով տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են հիվանդանում, մյուս կողմից` կանանց ծննդաբերություններին հետևում է հետծննդյան ընկճախտը, իսկ կլիմաքսին հետևում են հոգեկան խանգարումները:
Ի դեպ, կանայք մեծամասամբ վարում են ավելի առողջ կենսակերպ, քան տղամարդիկ, և դրա համար ավելի քիչ են ենթակա թոքի քաղցկեղի և լյարդի ախտահարման:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում