Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցը Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի Իրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներ Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. Բաղայի Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. Politico ԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. Politico Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին

Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Որ հասցեներում ջուր չի լինիՃապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Մամուլ

Իրավիճակը մտահոգիչ է. բացասական սպասումներ են ձևավորվում

«Փաստ» օրաթերթը գրում է․Արցախի շրջափակումը բավականին լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ, բացասական սպասումներ է առաջացրել և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետություններում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Մինչև 2020 թվականը Հայաստանի և Արցախի տնտեսությունները բավականին սերտ ինտեգրման մեջ էին: Արցախը ոչ միայն ՀՀ անվտանգության վահանն էր, այլև ՀՀ-ի համար կարևոր, էական տնտեսական ներուժ էր ապահովում: Իրավիճակը փոխվեց 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո, երբ ՀՀ գործող իշխանությունները հանձնեցին Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, որտեղ կենտրոնացված էին նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, հանքեր: 2020 թ.-ից հետո Արցախից եկող տնտեսական ներուժը ՀՀ տնտեսության համար կտրուկ նվազել է: Հիմա ճիշտ հակառակն է՝ ՀՀ-ն է էլեկտրաէներգիա, սնունդ մատակարարում Արցախին»,ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այնպիսի ճգնաժամերի պարագայում, ինչպիսին այսօր է, ակնհայտ են դառնում ԱՀ և ՀՀ տնտեսության մեջ առկա խնդիրները:և ապագայի համար՝ հաշվի առնելով, որ նման իրավիճակները կարող են կրկնվել: Արցախում, նաև ՀՀ հարավային շրջաններում որոշակի պաշարներ պետք է կուտակել, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարիք ևս կա»: Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի կողմից իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը ցածր արդյունավետություն ունեին:

«Արցախցիների սոցիալական, տնտեսական բարեկեցության խնդիրները չէին կարող լուծվել զուտ նրանց գումարներ, նպաստներ բաժանելով: Պետք է գիտակցել, որ Արցախը մայր Հայաստանի մի մասն է, և հենց այդ տրամաբանությունից ելնելով քայլեր իրականացնել: Ձեռնարկությունների, տնտեսական ներուժի ստեղծման անհրաժեշտություն կա, որ մարդիկ կարողանան արժեք ստեղծել: Բայց երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը միայն գումար տալու համատեքստում էր դիտարկում Արցախը՝ հայտարարելով, թե գումար է տալիս ճանապարհի, նպաստների համար, կոմունալ ծախսերի փոխհատուցման համար: Սա հարցի լուծում չէր, ավելի համակարգված աշխատանքի կարիք կար: Այդ անհրաժեշտությունը կա նաև այսօր: Ավելի լուրջ պետք է մոտենալ այդ հարցին, ինչը, սակայն, ոչ միայն ցանկության, այլև մտավոր կարողության հարց է. ՀՀ կառավարությունն այդ ռեսուրսը չունի: Անգամ ՀՀ-ում չեն կարողանում սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, էլ ուր մնաց Արցախում իրականացնեն կամ խորհրդատվություն տրամադրելու տեսանկյունից օգնեն»,նկատեց տնտեսագետը:

Բերձորի միջանցքի փակված լինելու փաստը, նրա խոսքով, բացասական ազդեցություն է ունենում նաև ՀՀ-ի վրա: «ՀՀ-ում ներդրողների մոտ որոշակի բացասական սպասումներ են առաջանում: Հատկապես սահմանամերձ շրջանի բնակչության մոտ են այդ սպասումները ձևավորվում: Խոսքը, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, նաև Ջերմուկ քաղաքի մասին է: Այդ տարածաշրջաններում ներդրումային ակտիվությունը կտրուկ նվազել է: Նաև մարդկանց տնտեսական ակտիվությունն է նվազել: Ջերմուկում, նաև Գորիսում զբոսաշրջության հոսքերն են նվազել: Այս ամենն իր հերթին որոշակի բացասական ազդեցություն է թողնելու նաև անշարժ գույքի շուկայում՝ հողի, տան գների մասով, որովհետև նշված հատվածները վտանգավոր գոտի են համարվոմ մարդկանց համար: Լարվածությունը, շրջափակումը, սահմանային միջադեպերը ամբողջ Հայաստանի տեսանկյունից նաև արտագաղթի են հանգեցնում: Հայաստանի որակյալ, կադրային լուրջ ներուժը դուրս է գալիս երկրից՝ մեկնելով հիմնականում ԱՄՆ կամ Եվրոպա»,-նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ իրավիճակը մտահոգիչ է:

«Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, այո, մեր երկրում մոտ 50 հազար ռուսաստանցիների տեղակայում ունենք, ինչը, սակայն, ժամանակավոր է: Երբ նրանք վերադառնան իրենց երկիր, մեր տնտեսական ներուժը, տնտեսական պոտենցիալը, գումարների ներհոսքը կտրուկ նվազելու են: Եվ հարց է, թե ով է լրացնելու նաև տնտեսական ակտիվության այդ բացը, երբ այդ ամենն ապահովողների՝ մեր քաղաքացիների թիվն օրեցօր նվազում է»,-նշեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Թուրքիայի կողմից Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելուն: Նրա խոսքով, այս քայլով Թուրքիան ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ Թուրքիայից եկող բեռների զգալի մասն այսպես, թե այնպես, իրականացվում է ցամաքային եղանակով: «Միայն փոքր մասն է իրականացնում օդային բեռնափոխադրումների միջոցով, քանի որ այդ տարբերակով թանկ է: Հիշենք նաև, որ 2022-ի հունվարի մեկից հայկական կողմը վերացրել է թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Ու թեպետ հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, տնտեսական կապերը վերականգնելու ուղղությամբ իր քայլը վաղուց արել է, ակնհայտ է, որ Թուրքիային Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում տնտեսական ներուժը, շուկան: Իրենց հետաքրքրում են իրենց իսկ քաղաքական խնդիրները տարածաշրջանում. Թուրքիան հստակ ձևակերպել է Հայաստանին ուղղված պահանջը՝ կապված միջանցք տրամադրելու հետ: Քանի դեռ իր խնդիրները չի լուծել, Թուրքիան կշարունակի Հայաստանի տնտեսական շրջափակումը, քաղաքական ճնշումները, նաև ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Ուզում եմ հիասթափեցնել այն պաշտոնյաներին, օլիգարխներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացումը կապում են Թուրքիայի հետ: Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացմամբ»,-եզրափակեց տնտեսագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում