Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի վիճելի վերանորոգումը Ստամբուլում մեծ աղմուկ է բարձրացրել
Հայ գրականության դեմքերից Պետրոս Դուրյանի գերեզմանաքարը վերոնորոգելուց հետո պատվանդանի մոտ ավելացվել է մարմարե գիրք։
Թուրքական Kulturservis կայքում լրագրող Սեւան Դեղիրմենջյանն անդրադարձել է Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի վերանորոգման խնդրին՝ քննադատելով մարմարե գրքի տեղադրումը, որն ըստ հեղինակի հետին պլան է մղում բուն գերեզմանը եւ աղավաղում 150-ամյա գերեզմանաքարի տեսքը։
Ստամբուլի հայ ճարտարապետների միության նախագահ Գեւորգ Օզքարագյոզը նշել է, թե գերեզմանաքարը վերանորոգվել է Դավիթ Այնալըի կողմից, իսկ մարմարե գիրքը տեղադրվել է առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու։
Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը եւս հայտարարել է, թե մարմարե քանդակի տեղադրման մասին պատրիարքարանին որեւէ մեկը տեղյակ չի պահել։
Հայտնի է, որ Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի վերանորոգումն իրականացվել է պոլսահայ Հրաչ Անուշավան Քըրմըզլյանի կողմից, իսկ վերանորոգման նախաձեռնությունը պատկանել է Ուսքյուդարի Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրամի անդամներին։
Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի դիմաց դրված մարմարե գիրքը հանելու պահանջով ստորագրահավաք է սկսվել ստամբուլահայերի շրջանում։
Նշենք, որ մարմարե գրքի վրա տպված է Պետրոս Դուրյանի «Իմ մահը» բանաստեղծությունը հայերենով եւ թուրքերենով։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները