Պատգամավորն օրենք է խախտել. Նարեկ Գրիգորյանի շահերի բախումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Գավառ համայնքի մանկապարտեզի վճարներին վերաբերող հարցով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2021-ի դեկտեմբերի 5-ի Գավառի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթանակ չտարած Նարեկ Գրիգորյանը հանդես եկավ: Նա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրում էր պարզաբանել Գավառի ավագանու այն որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք մանկապարտեզներ վճարովի են դարձել, իսկ վճարովիների ամսավճարն էլ կրկնակի կամ եռակի անգամ թանկացել է;
«Ըստ Սահմանադրության 73-րդ հոդվածի առաջին մասի՝ ավագանու ընդունած որոշումը հակասում է սահմանադրությանը»,- հարցնում էր Գրիգորյանը: Խոսքը Սահամանդրության «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունենալու» դրույթի մասին է: Ավելի պարզ ասած՝ այն մասին, որ, եթե մանկապարտեզի վարձը թանկացել է 2000 դրամով ու 5000-ից 7000 դրամ դարձել, ապա 5000-ով ընդունվածի ծնողը շարունակի 5000 էլ վճարել:
Մի կողմ թողնելով Գորիգորյանի կողմից մատնանշված հարցի սահամանադրականությունը՝ արձանագրենք՝ պատգամավորի՝ խորհրդարանում հնչեցրած հարցն էթիկական առումներով կարծես թե ոչ այդքան տեղին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի 4-րդ ու 5-րդ կետերի՝ պատգամավորն իր լիազորություններն իրականացնելիս չի կարող առաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, ինչպես նաև՝ իր պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի չի կարող օգտագործել:
Բանն այն է, որ Նարեկ Գրիգորյանը Գավառի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր, ու այժմ, փաստացի, խոսելով Գավառի ավագանու որոշումներից՝ խախտում է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի էթիկայի վերաբերյալ դրույթները: Ակներև է, որ նա, երևույթի կողմերից մեկը լինելով, խնդիրը փորձում է սեփական շահին ծառայեցնել:
Պատգամավորի այս հայտարարությունը, կարծում ենք, հիմք կարող է լինել, որ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկի հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում