Նախկին ոստիկանը շուկայում կրակել է անորակ մանդարին վաճառողի վրա
Թուրքիայի Բուրսա քաղաքի շուկայում կրակոցները մեծ խուճապ են առաջացրել գնորդների մոտ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ նախկին ոստիկան Գյուրքան Էրոլը շուկայում մոտեցել է մանդարինի տաղավարներից մեկին եւ փորձել մանդարին ընտրել, սակայն չի կարողացել իր ուզածը գտնել։ Գյուրքան Էրոլը կատաղած հորդորել է վաճառողին՝ նորմալ մանդարին բերել։ Վաճառողն էլ պատասխանել է, թե այլ վաճառողներ կան, որ եթե իր մոտից չի հավանում, թող ուրիշ տեղից գնի։
Վաճառողի պատասխանը դուր չի եկել նախկին ոստիկանին, ով ատրճանակով կրակել է վաճառողի եւ նրա կողքը կանգնած մի տղամարդու վրա։
Վիրավորված վաճառողին եւ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, նախկին ոստիկանին՝ ոստիկանություն։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները