Ինչպե՞ս են պարտադրել՝ մեկ գավաթ կարմիր գինու շուրջ, թե՞ կոշտ կերպով. Մարիա Զախարովա
Դա ֆեյք է: Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմենի Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, որ Երևանին «հարկադրում են» միանալ Միութենական պետությանը և արտատարածքային միջանցք տրամադրել Բաքվին։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել հայ պաշտոնյաներին, ովքեր խոսում են այդ մասին, փաստեր և ապացույցներ ներկայացնել։
«Եթե նրանք նման հայտարարություններ են անում եւ կոնկրետ երկրին պահանջներ են ներկայացնում, ապա պետք է փաստեր ներկայացնեն։ Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ ընկերական միջավայրում, մեկ գավաթ կարմիր գինու շուրջ, թե՞ կոշտ կերպով է տեղի ունեցել այդ պարտադրանքը։ Դա պետք է հասկանալ։ Գոնե ինչ-որ փաստեր պետք է լինեն։
Այդ ժամանակ մենք կկարողանանք լրացուցիչ մեկնաբանել և ինչ-որ բան ավելացնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակի ասածին»,-նշել Է Զախարովան։
«Երևանին ոչ ոք չի պարտադրում իր վերահսկողությունից դուրս ինչ-որ միջանցք։ Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խումբը քննարկում է տարբերակներ, որոնց դեպքում ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով անցնում են ճանապարհները», - հավելել է Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սադրիչ էր համարել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները:
«Նման հայտարարությունները կարելի է դիտարկել որպես սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ մեկը դա չի ասել եւ ոչ մեկի միջոցով չի հասցրել հայկական կողմին», - նշել է Պեսկովը՝ ի պատասխան News.am-ի հարցմանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...