Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Աշխարհ

Roomba ռոբոտ փոշեկուլը տանտիրուհուն լուսանկարել է զուգարանում. ինչպե՞ս են լուսանկարները հայտնվել համացանցում

2020 թ․ աշնանը առցանց ֆորումներից մեկում տեղադրվեց ցածր անկյուններից արված լուսանկարների մի ամբողջ շարք։ Լուսանկարների մեծ մասում ուշագրավ ոչինչ չկար՝ բնակարանների և տների ինտերիերի սովորական կադրեր։ Սակայն որոշ լուսանկարներում կարելի էր տեսնել ավելի ինտիմ տեսարաններ, որոնք ակնհայտորեն նախատեսված չէին հետաքրքրասեր աչքերի համար։

Լուսանկարներից մեկի հերոսուհուն լուսանկարել էին զուգարանում։ Մեկ այլ լուսանկարում երևում էր 8-9 տարեկան մի տղա, որը պառկած էր հատակին և նայում էր օբյեկտիվին, որը գտնվում է նրա աչքերի մակարդակից մի փոքր ներքև։ Եվ եթե առաջին լուսանկարում կնոջ դեմքը լավ չէր երևում և դժվար թե հնարավոր լիներ նրան ճանաչել, ապա տղայի դեմքը պարզ երևում էր։Այս բոլոր նկարներն արել էին ոչ թե մարդիկ, այլ ռոբոտ փոշեկուլը։ Եվ դրանք հրապարակել էին Վենեսուելայից հեռավար աշխատող Scale AI-ի աշխատակիցները, որոնք զբաղվում էին լուսանկարների, աուդիո և տեսանյութերի պիտակավորումով՝ արհեստական ​​բանականության համակարգերին սովորեցնելու համար։Ըստ MIT Technology Review-ի՝ iRobot-ը, որը ռոբոտ փոշեկուլների աշխարհի ամենամեծ մատակարարն է (վերջերս Amazon-ն այն ձեռք է բերել 1,7 միլիարդ դոլարով), հաստատել է, որ այս լուսանկարներն իսկապես արվել են իր Roomba ռոբոտ փոշեկուլների կողմից 2020 թ․: Այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ դրանք փոշեկուլների մոդիֆիկացված տարբերակներ են, որոնք երբեք չեն հայտնվել ազատ վաճառքում. դրանք բաժանվել են աշխատակիցներին և այլ մարդկանց, որոնք վարձատրության դիմաց համաձայնել են հեռարձակել ռոբոտ փոշեկուլի կողմից հավաքված տվյալները՝ արհեստական ​​բանականության համակարգերին սովորեցնելու նպատակով։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երբ ռոբոտ փոշեկուլը սկսում է լուսանկարել, այն մարդկանց տեղեկացնում է այդ մասին․ փոշեկուլի վրա սկսում է վառվել հատուկ ցուցիչ ։ Ավելին, մարդիկ կարող են ջնջել գաղտնի բնույթի բոլոր նյութերը։Շատ սարքեր՝ սմարթֆոններից մինչև լվացքի մեքենաներ, տվյալներ են հավաքում արհեստական ​​բանականության ալգորիթմներին վարժեցնելու համար: Ստացված տվյալների մասին նշումներն այս աշխատանքի կարևոր մասն են. հակիրճ բացատրությունները, որոնք նկարագրում են, թե կոնկրետ ինչ է ցուցադրված լուսանկարում կամ տեսանյութում։ Սովորաբար դրանք գրում են մարդիկ, որոնք հատուկ ընկերությունների աշխատակիցներ են։ Սա նոր, բայց ակտիվ զարգացող ոլորտ է, որի տարեկան շրջանառությունը, ըստ վերլուծաբանների՝ 2030-ին կհասնի 13,3 մլրդ դոլարի։

Scale AI-ն, որը հիմնադրվել է 2016 թ․, ոլորտի խոշորագույն ընկերություններից է։ Եվ հենց այս ընկերության աշխատակիցներն են թույլ տվել Roomba փոշեկուլների ստացած տվյալների արտահոսքը (ըստ iRobot-ի՝ այս կապալառուին փոխանցվել է ավելի քան 2 միլիոն պատկեր՝ արհեստական բանականության ուսուցման համար): Արտահոսքի պատճառով iRobot-ը ստիպված է եղել խզել հարաբերություններն այս ընկերության հետ և հետաքննություն սկսել այս միջադեպի վերաբերյալ՝ հասկանալու համար, թե ինչպես կանխել նման արտահոսքերն ապագայում: