Հայաստանում Ռուսաստանի իրական աջակցության կարիքն ունեն․ Զատուլին
Հայաստանում իրենց դաշնակից Ռուսաստանի խոսքային եւ իրական աջակցության կարիքն ունեն։ Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ես դրա օգտին եմ հանդես գալիս իմ ողջ քաղաքական կարիերայի ընթացքում: Ես միշտ կարծել եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ լինելու մոտիվացիա ունեն։ Բայց կա նաեւ Հայաստանի իշխանության պատասխանատվությունը դաշնակցային հարաբերությունների համար, եւ այստեղ նույնպես խոսելու բան կա։
Ռուսաստանը, չեմ թաքցնի, որոշակի զգուշավորություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարցերում, ակնկալում է խաղաղ ճանապարհով արդյունքի հասնել հասկանալի պատճառներով։
Այդ պատճառների թվում է ոչ միայն Ադրբեջանի եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություններ պահպանելու ցանկությունը, այլ նաեւ այն փաստը, որ Ռուսաստանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առճակատման մեջ է Արեւմուտքի հետ, նա ռազմական գործողություններ է իրականացնում։ Այս տեսանկյունից կարելի է հասկանալ Ռուսաստանի դրությունը։ Թեեւ ես ամենեւին էլ չեմ փորձում այս կերպ մեր վրայից հանել մեր պարտականությունները կամ պարտավորությունները։
Ինչ վերաբերում է նրան, որ պետք է ավելի արագ, ավելի վճռական եւ ավելի որոշակի արձագանքել, այդ թվում՝ պաշտոնական հանրային մակարդակով կատարվածը արձանագրելու տեսանկյունից, ես համաձայն եմ դրա հետ։
Այդ մասին ես խոսել եմ սեպտեմբերին, երբ մարտեր էին ընթանում հայ-ադրբեջանական սահմանին»,- նշել է պատգամավորը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...