Հենրիխ Մխիթարյանը՝ ԱԱ-2018-ին չմասնակցող աստղերի խորհրդանշական հավաքականում (Լուսանկար)
Eurosport-ը կազմել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցությունից զրկված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Դարպասապահ. Յան Օբլակ (Սլովենիա):
Պաշտպաններ. Անտոնիո Վալենսիա (Վենեսուելա), Դեյլի Բլինդ (Հոլանդիա), Վիրջիլ Վան Դեյկ (Հոլանդիա), Դավիդ Ալաբա (Ավստրիա):
Կիսապաշտպաններ. Արտուրո Վիդալ (Չիլի), Նաբի Կեյտա (Գվինեա), Գարեթ Բեյլ (Ուելս), Ալեքսիս Սանչես (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան):
Հարձակվող. Պյեր-Էմերիկ Օբամեյնագ (Գաբոն):
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Կրեմլում: Թիմերը կբաժանվեց 8 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական հավաքական: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները