Երբ կարող է ավարտվել պատերազմը Ռուսաստանի հետ. Զելենսկին նշել է պայմանը
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմը կավարտվի կամ երբ Ուկրաինան հաղթի, կամ երբ դա ցանկանա Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե Ուկրաինան չդիմանա Ռուսաստանի ագրեսիային, ապա այդ պատերազմը կտարածվի այլ տարածքներում, գուցե եւ այլ մայրցամաքներում, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։
Ինչպես նշվել է պետության ղեկավարի կայքի հաղորդագրությունում, պատասխանելով The New York Times DealBook-ի հարցին, թե երբ, ըստ նրա, կավարտվի պատերազմը, Զելենսկին նշել է, որ ուկրաինացիներն իրատես են։ Նրանք հասկանում են, որ կռվում են Ռուսաստանի Դաշնության դեմ, իսկ իրենց տարածքում տեղի են ունենում ամենամասշտաբային մարտական գործողությունները Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր, որոնք ուղեկցվում են ռազմական հանցագործություններով՝ կտտանքներով, բռնաբարություններով, քաղաքացիական օբյեկտներին եւ ենթակառուցվածքին հասցվող հրթիռային հարվածներով։
«Կավարտվի այն ժամանակ, երբ մենք հաղթենք, կամ այն ժամանակ, երբ դա ցանկանա Ռուսաստանի Դաշնությունը։ Կարող է այնպես պատահել, որ ՌԴ-ն ցանկանա միայն այն ժամանակ, երբ զգա, որ թույլ է, մեկուսացման մեջ է եւ գործընկերներ չունի»,- նշել է նախագահը։
Հենց դրա համար է, ըստ նրա, այդքան կարեւոր Ուկրաինային աջակցությունը գործընկերների եւ ողջ ազատ աշխարհի կողմից։ Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին օգնության եւ աջակցության համար, որոնք ստիպված են եղել ապաստան որոնել աշխարհի տարբեր երկրներում՝ փրկվելով պատերազմից։
Միեւնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել չկրկնել Ռուսաստանի նարատիվները, որը փորձում է հաշվել Ուկրաինային տրամադրվող միջազգային օգնության արժեքը կամ համեմատել մեր երկրի պատերազմն այլ հակամարտությունների հետ։ Պետության ղեկավարը նշել է, որ այս պատերազմի արժեքը չափվում է նախ եւ առաջ ուկրաինացի քաղաքացիների կյանքով, որոնք պայքարում են հանուն ազատության եւ դեմոկրատիայի ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ամբողջ աշխարհում։
«Որովհետեւ, եթե Ուկրաինան չդիմանա, այս պատերազմը կտեղափոխվի այլ տարածքներ, եւ, գուցե, այլ մայրցամաքներ»,- ընդգծել է նա։


















































Կիևում բացատրել են Զելենսկու որոշումը՝ զիջումների հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ
Ռոյթերս. Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելը չի ազդի բանակցությունների վրա
Ես պատրաստ եմ. Զելենսկին՝ նախագահական ընտրությունների մասին
ԵՄ-ի, ԵՀ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ Զելենսկու հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ի երեկոյան՝ առանց ԶԼՄ-ների
Թշնամիները պիտի վախենան Թրամփից, իսկ մենք թշնամի չենք. Զելենսկի
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Wildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգը
Երևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ