ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին:
ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական տվեց ՀԱՊԿ նիստի ընթացքում կատարված աշխատանքներին:
«Ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր: Այս պահին պատրաստ չեմ տալ ինչ-որ մեկնաբանություն, բայց հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել այն աշխատանքներին, որոնք եղել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:
Նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Կարծում եմ՝ սրան ավելացնելու բան չունեմ»,- ասաց Կոպիրկինը:
Հարցին, թե Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծի լրամշակման աշխատանքները արագանան, դեսպանը պատասխանեց.
«Այդ աշխատանքը իրականացվում է, և այդ աշխատանքը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ»,- ընդգծեց Կոպիրկինը:
Հարցին՝ թե արդյոք բավարար քայլեր ձեռնարկվում ե՞ն ռուսական և հայկական կողմից արտաքին մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ և որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նույն բարձր մակարդակի վրա մնան, Կոպիրկինը պատասխանեց.
«Իմ կարծիքով շատ բան է արվում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլև ամրապնդվեն և հարմարվեն նոր իրողությանը և նոր աշխարհին: Հավատացեք՝ դա շատ բարդ է, և երկու կողմից պահանջում է մեծ համբերություն, համառություն, կամք: Իմ կարծիքով այդ բոլոր հատկանիշները հաջողվում է դրսևորել: Իհարկե, կա խնդիր, չէր կարող չլինել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների պահպանման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են պատշաճ մակարդակով»,- ասաց Կոպիրկինը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...