Ազգերի լիգա.Հայաստանի հավաքականը հանդես կգա D դիվիզիոնում
ԱԱ-2018-ի ընտրական փուլի արդյունքներով ձևավորվել են ազգերի Լիգա մրցաշարի բոլոր 4 դիվիզիոնները:
Հայաստանն, ինչպես և սպասվում էր հայտնվել է D դիվիզիոնում, որտեղ ընդգրկվել են նաև հետևյալ հավաքականները`
Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Մոլդովա, Մալթա, Կոսովո, Անդորրա, Սան-Մարինո և Ջիբրալթար: Այստեղ կկազմի 4 խումբ` 4-ական թիմերով:
A դիվիզիոնում հայտնվել են վարկանիշային աղյուսակի առաջին 12 ներկայացուցիչները` Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա և Հոլանդիա: Այստեղ կձևավորվեն 4 խմբեր` երեքական թիմերով:
B դիվիզիոնում ընդգրկվել են այն հավաքականները, որոնք վարկանիշային աղյուսակի 13-ից 24-րդ հորիզոնականներն են զբաղեցնում. Ավստրիա, Ուելս, Սլովակիա, Ուկրաինա, Իռլանդիա, Շվեդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ռուսաստան, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Թուրքիա: Այստեղ ևս չձևավորվի 4 խումբ` 3-ական թիմերով:
Իսկ C դիվիզիոնում հանդես կգան Ռումինիան, Շոտլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Սերբիան, Ալբանիան, Նորվեգիան, Հունաստանը, Մոնտենեգրոն, Իսրայելը, Բուլղարիան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Էստոնին և Լիտվան: Այս դիվիզիոնում կլինի 1 խումբ 3 թիմերով, ինչպես նաև 3 խումբ` 4-ական թիմերով:
Նշենք` ազգերի Լիգայի վիճակահանությունը կկայանա 2018 թվականի հունվարի 24-ին Լոզանում:
Վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները կբաժանեն խմբերով, նույնը նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի հավաքականների դեպքում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները