Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից Սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվեր Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Վրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ 1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. Hetq Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ Պապոյան Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներ ՊԵԿ-ը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը

Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականըՄենք միասնաբար կփակենք այդ ողբերգության հետ կապված մնացած բոլոր հարցերը․ ԶախարովաՍիրիայի իշխանությունները հայտարարել են Դամասկոսում «Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասինԱդրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկմանԿաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակիցՍպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվերՍևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղումՔնի ռեժիմի անգամ մեկժամյա փոփոխությունը մեծացնում է հիպերտոնիայի վտանգը. Journal of Medical Internet ResearchՎրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. HetqԻսրայելում ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձԱնհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. ԶախարովաԹուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներումԴատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործըԺամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ ՊապոյանՈւսումնարանները կվերանվանվեն քոլեջԽոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներՃապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներՊԵԿ-ը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըՋասթին Բիբերը կիսվել է որդու մասնակցությամբ Սուրբ Ծննդյան հազվագյուտ ընտանեկան լուսանկարներովԳայլի ժանիքներ, արջի ատամներ ու եղջերուի արյուն․ զբոսաշրջիկը տուգանվել է օդանավակայանումՇվեդիայում հարբած Սանտա Կլաուսը խաթարել է գնացքների երթևեկությունըԱրկանզասի բնակիչը շահել Է Powerball վիճակախաղի 1,8 մլրդ դոլարի ջեքփոթըForbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշըՆերկայացվել են «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդներըԼամին Յամալի YouTube ալիքի բաժանորդների թիվը 2 օրում գերազանցել է 1 միլիոնըSamsung-ը ներկայացրել է առաջին 6K մոնիտորըՌոնալդուն երկու առանձնատուն է գնել Կարմիր ծովի մասնավոր կղզումԳիտնականները նշել են, որ մարդը կարող է ունենալ ոչ թե հինգ զգայարան, այլ մի քանի տասնյակՀաստատվեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրըՊետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել էՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքներըԲաքվում սպասում են Embraer 190 ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի հետաքննության ավարտինՆիդեռլանդներում բռնկված թռչնի գրիպի պատճառով ևս 100,000 հավ կսպանվիՈստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, կաթոցիչ և թմրամիջոցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքըՓոփոխություններ՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումՎթար․ անորոշ ժամանակ գազ չի լինիԳերմանիայում հայտարարել են՝ Կիևը չի կարողանա 800 000 մարդուց բաղկացած բանակ պահել Աշխարհ 25 Դեկտեմբեր, 2025 15:54Բանակը ցանկացած պահի պատրաստ է մարտի և անպայման կհաղթի․ Չինաստանի ՊՆՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգովՊորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայում ընտրություններինԶելենսկու խոսքերը կասկածի տակ են դնում Ուկրաինայի հակամարտnւթյnւնը կարգավորելու նրա ունակությունը. ՊեսկովԻմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին. Իրաքի առաջին տիկին «Թրամփի ուղու» վերաբերյալ միշտ էլ անպատասխան հարցեր կլինենՌԴ ԱԳՆ-ն հերքել Է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը փոխելու վերաբերյալ ՌԴ մտադրության մասին Bloomberg-ի հաղորդագրությունըՈրոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը (տեսանյութ)Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ․ ՓաշինյանԲացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար (տեսանյութ)Դրամաշնորհ` Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար
Մամուլ

ՀԱՊԿ-ում վերջին տարվա գլխավոր անհաջողակ ինքն իրեն համարում է Փաշինյանը

Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Երեւանում։ «Ъ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը նշել է, որ ՀԱՊԿ-ում վերջին տարվա գլխավոր անհաջողակ ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիինյանը, գլխավոր շահառուն Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաւեն է, իսկ գլխավոր արտահայտվողը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

ՀԱՊԿ գագաթաժողովն, անկասկած, ինքնատիպ էր ոչ միայն եվրասիական տարածքում, այլեւ առհասարակ։ Ոչ Կամբոջայում տեղի ունեցած ԱՍԵԱՆ-ի (Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիա- «Ъ») գագաթաժողովում, ոչ Թաիլանդում կայացած ԱԽՏՀ (Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն- «Ъ») համաժողովում, ոչ Բալիում կայացած G20-ի գագաթաժողովում լուսանկարման արարողությունն, օրինակ, չէր կարող զարդարված լինել ֆոտոթղթակցի նման կտրուկ եւ կոշտ նկատողությամբ՝ ուղղված երկու առաջնորդներին՝ Ղրղըզստանի եւ Հայաստանի ղեկավարներին.

- Ներողություն, փողկապը չե՞ք ուղղի։

Եվ որպեսզի երկուսն էլ խառնվեին եւ սկսեին տենդագին ուղղել փողկապները։ Տարածաշրջանային համաժողովում սա վկայում էր, իհարկե, այն մասին, որ երկուսն էլ անվստահ էին, եւ, հակառակը, ֆոտոթղթակիցն էր վստահ, որը նկատի ուներ, հասկանալի է, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովին, որի փողկապի հանգույցը իրոք որ թեքվել էր դեպի աջ ուսը։

Ղրղըզստանի նախագահը, ինչ-որ բան մրթմրթալով, պարզապես ուսերը թափահարեց եւ նորից քարացավ, որպեսզի լուսանկարվի։ Ոչ, փողկապի դիրքը չփոխվեց։

Հայաստանի վարչապետն անհանգստանալու բան չուներ, բայց նա էլ, չդիմանալով եւ թեթեւակի ժպտալով, սկսեց ուղղել իր փողկապը՝ այդ ընթացքում ինչ-որ հուսադրող ազդանշան ուղարկելով ֆոտոթղթակցին։

Ոչ, այլ գագաթաժողովներում ղեկավարների եւ լուսանկարիչների հարաբերություններն այդքան մտերմիկ չեն։ Միայն այստեղ, ըստ երեւույթին, լուսանկարվողները գիտեն իրենց այս թուլության մասին. ինչ-որ բան իրենց վրա կարող է ինչ-որ պահի այն չլինել։

Նեղ կազմով հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը դառը շեշտադրումներ արեց.

- Այսօր ավարտվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում... Ի հեճուկս հոբելյանի՝ մեր տրամադրությունը բնավ հոբելյանական չէ։

Ասելով «մեր»՝ նա նկատի ուներ, իհարկե, նախ եւ առաջ, իրեն, այլ ոչ թե ՀԱՊԿ բոլոր անդամներին։

- Վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանն առնվազն երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից,- շարունակել է Նիկոլ Փաշինյանը։- Ապշեցնում է այն, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի զսպել Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից։ Մանավանդ որ փաստացի մինչեւ այսօր մեզ չի հաջողվել լուծում գտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի հարցում։

Այնպիսի տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հրաժեշտ տալ իր երկրի նախագահությանը՝ դուռը շրխկացնելով։ Իսկապես, նրան անտեսել են։

Եվ նա պատրաստ էր այսուհետ եւս գործընկերներին անհարմար վիճակի մեջ դնել, չնայած ակնհայտ էր. ոչ ոք չի ցանկանում նրա պատճառով ներքաշվել այդ հակամարտության մեջ Հայաստանի կողմում։ Անցած նիստի ժամանակ պարոն Լուկաշենկոն բացահայտ նրան ասել էր այդ մասին, ընդ որում՝ մի քանի անգամ անընդհատ եւ անգամ կոպիտ ձեւով։ Բայց չէ, չի անցնում։

- Դա,- ասել է Հայաստանի վարչապետը,- հսկայական վնաս է հասցնոմ ՀԱՊԿ իմիջին ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (գուցե, Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ սփյուռքահայությանը, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր կուլիսների հետեւում են՝ հասկացնելով, որ նա չի կարող համակերպվել այդ փաստի հետ – Ա.Կ.)։

- Ես դա գնահատում եմ որպես Հայաստանի գլխավոր անհաջողություն ՀԱՊԿ-ում,- ինքնաքննադատաբար ավելացրել է նա։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը, անմիջապես պետք է ասել, չի ստորագրել գագաթաժողովի տասնհինգ ամփոփիչ փաստաթղթերից երկուսը։

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է անվանել «ՀԱՊԿ արագ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաեւի դիմումին՝ աջակցել իրենց երկրում իրավակարգը ընթացիկ տարվա հունվարին վերականգնելու հարցում».

- Այս դեպքում մենք հարցը լուծեցինք մի գիշերում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներպետական քաոսից (պարզ է, որ սա եւս Նիկոլ Փաշինյանն ասել է ոչ առանց հանդիմանանքի մյուս գործընկերների հասցեին. կարող էին եւ իր հարցը լուծել մի գիշերում, եթե ցանկանային։ Բայց չկարողացան եւ չցանկացան – Ա.Կ.)։

Եվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ղազախ գործընկերոջը նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պատշաճ ձեւով է ընդունել շնորհավորանքը, ինչպես եւ հունվարյան օգնությունը։ Թե՛ մեկին, թե՛ մյուսին նա արժանի էր։

Պարոն Պուտինն այս դեպքում աջակցել է հայ գործընկերոջը.

- Համատեղ միջոցառումների արդյունավետությունը հաստատել է Ղազախստանում հունվարին իրականացված խաղաղապահ գործողությունը, որը թույլ տվեց կանխել ծայրահեղականների կողմից իշխանության զավթումը, օգնեց կայունացնել ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում։ Կասիմ-Ժոմարտ Կեմելեւիչը երախտագիտություն է հայտնել ցուցաբերված աջակցության ու իրենց թիկունքին կանգնելու համար։ Եվ, օգտվելով առիթից, մեկ անգամ եւս շնորհավորում եմ նրան ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի համար։

Այո, Ղազախստանի նախագահը, ի տարբերություն Հայաստանի վարչապետի, գագաթաժողովի գլխավոր շահառուն էր։

Նեղ կազմով նիստի աշխատանքը հաշվարկված էր մեկուկես ժամով, բայց բանակցողները անգամ երեք ժամ հետո դուրս չեկան։ Ինչ-որ պահի ազդանշան եղավ, որ ուր որ է կսկսվի ընդլայնված նիստը, եւ հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր պետք է, ըստ էության, ընդլայնեին այն, այդ թվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։ Նրանք մի ինչ-որ ժամանակ ուրախ խոսում էին, հետո տխրեցին՝ հասկանալով, հավանաբար, որ ոչ ոք իրենցով զբաղվել չի պատրաստվում, եւ հեռացան՝ դահլիճում թողնելով ֆոտոլրագրողներին, որոնց հիմա անգամ նկատողություն անող չէր մնացել։

Մինչդեռ, նեղ կազմով հանդիպմանը, «Ъ»-ի տվյալներով, շարունակում էին քննարկել Ուկրաինայի իրադարձությունները։ Հարցերը սուր էր դնում, ինչպես միշտ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. բա ուրիշ էլ ո՞վ։

- Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների իբր ագրեսիվ վարքը զսպելու պատրվակով ընթանում է Նահանգների եւ ՆԱՏՕ մյուս անդամների ռազմական ներկայության պլանաչափ ավելացում ՀԱՊԿ արեւմտյան սահմաններին, այսինքն՝ մեր սահմանների մոտ,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Արեւմուտքը շարունակում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ նետել զորքեր, սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա։ Ի՞նչ է սա, եթե ոչ մարտական գործողությունների պոտենցիալ թատերաբեմի յուրացում։

Մինչ իրեն մեղադրում են այն բանում, որ Բելառուսի տարածքում են պատրաստվում հետո Ուկրաինայում կռվող ռուսական զորքերը, պարոն Լուկաշենկոն նախընտրում է հարձակվել՝ ասելով այն մասին, որ ուր որ է կհարձակվեն հենց Բելառուսի վրա։ ՀԱՊԿ-ը կպատրաստվի։

- Նրանց վարժադաշտերում ՆԱՏՕ-ի ծրագրերով ուսուցանվում են հազարավոր ուկրաինացի զինվորներ,- շարունակել է Բելառուսի նախագահը։- Կիեւը ապահովվում է արեւմտյան սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուղիղ ներգրավվածություն հակամարտությունում։ Իսկ ինչպե՞ս հասկանալ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար (Յենս Սթոլտենբերգի- «Ъ») հայտարարությունները, որն ասում է, որ Ուկրաինայի պարտությունը կնշանակի Հյուսիսատլանտյան դաշինքի պարտություն։

Ինչպես եւ նման նախկին միջոցառումներում (Աստանայում, օրինակ, ԱՊՀ վերջին գաագթաժողովում), Ալեքսանդր Լուկաշենկոն դառնում է Վլադիմիր Պուտինի ձայնը։ Այն, ինչի մասին Ռուսաստանի նախագահը նախընտրում է բարձրաձայն չասել, Բելառուսի նախագահը հնչեցնում է ոգեւորությամբ։

- Պետք է դադարեցնել այս արյունահեղությունը եւ խաղաղության բանակցություններ սկսել,- ասել է պարոն Լուկաշենկոն։- Հարցն այն է, թե կթողնեն արդյոք Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Երեւանյան բանակցողներն այդպես էլ չէին շտապում հեռանալ իրենց սեղաններից։

Անսպասելիորեն Ալեքսանդր Լուկաշենկոն «պատշաճը մատուցեց» Ամերիկայի Միացյալ Նահանգների կշռադատված, պատասխանատու եւ հեռատես քաղաքականությանը.

- Խոսքն ավելի հաճախ է վերաբերում միջուկային զենքի օգտագործման հնարավորությանը։ Այն, ինչի մասին չէր կարելի երեւակայել դեռեւս երկու-երեք տարի առաջ։ Արեւմտյան որոշ ղեկավարների միջուկային հռետորաբանությունը չափն անցնում է։ Լեհաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է իր երկրում միջուկային զենք տեղադրել։

Լեհաստանը մյուս երկրներից ամենից շատն է անհանգստացնում Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Թերեւս, միայն Լիտվան կարող է համեմատվել նրա հետ այդ ցուցանիշով։

- Լավ է, որ ամերիկացիների մեջ, պետք է նրանց պատշաճը մատուցել, առողջ դատող մարդիկ են մնացել, որոնք հիանալի հասկանում են միջուկային խաղերի վտանգավորությունը,- ավելացրել է պարոն Լուկաշենկոն։- Հատկապես անկանխատեսելի գործընկերների հետ։ Միջուկային շանտաժը չպետք է տեղ ունենա միջազգային քաղաքականությունում։

Վլադիմիր Պուտինը միայն հազում էր։

- Հիշեք, մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը մի առիթով ասել է. «Չգիտեմ, թե ինչ զենքով է վարվելու երրորդ համաշխարհային պատերազմը։ Բայց չորրորդը մղվելու է մահակներով եւ քարերով»,- նշել է Բելառուսի նախագահը։

Նեղ կազմով նիստի ի՛նչ երեք ժամի էր մասին է խոսքը։ Միայն Ալեքսանդր Լուկաշենկոն կարող էր ամբողջ օրը լցնել իրենով։

Բայց նա էլ «վերջ» ուներ։

Փոխարենը ընդլայնված կազմով նիստը կարճ տեւեց։ Դրա արդյունքների ամփոփմամբ ելույթ ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հեռացող նատուրա Ստանիսլավ Զասը (նրա փոխարեն պարտականություններն այժմ կատարելու է Իմանղալի Տասմագամբետովը Ղազախստանից)։ Գուցե վերջում նա, որ սովորաբար սակավաբառ է, լիրիկական դարձավ։ Նա մեկնաբանեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հայտարարությունն այն առնչությամբ, որ Ռուսաստանի պատվիրակությանը լեհական վիզաներ չեն տվել։

- Դուք բոլորդ գիտեք այս աննախադեպ դեպքի մասին, եւ հայտարարությունում արտահայտված է մեր անհամաձայնությունը ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն - «Ъ») գործող լեհական նախագահության այս որոշմանը, որն անհնար է դարձրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պատվիրակության մասնակցությունը։ Մեր նախարարներն արձանագրում են, որ նման որոշումները վնաս են հասցնում ԵԱՀԿ գործունեությանը,- ընդգծել է Ստանիսլավ Զասը։- Անգամ ավելի շատ ոչ թե մեր պետություններին, այլ հենց ԵԱՀԿ-ին։

Հարցին, որ Եվրախորհրդարանն ընդհանրապես Ռուսաստանը համարել է «ահաբեկչության հովանավոր պետություն», Ստանիսլավ Զասը եւ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները դեռ չհասցրին արձագանքել։

- Ի դեպ, այդ նիստին, հակառակ ստեղծված գործելակերպի, չի ուղարկվել հրավեր նաեւ ՀԱՊԿ-ին,- ասել է Ստանիսլավ Զասը։- Հարմար չեն համարել հրավիրել։ Եվ նորից՝ սա վնաս չէ ՀԱՊԿ-ին, այլ մինուս է ԵԱՀԿ-ի համար։

Ոչ ոք անգամ չի էլ կասկածում այս հարցում։

Հանդիպման գլխավոր արդյունքը պետք է համարել այն, որ նրա մասնակիցները գոնե արտահայտվեցին միմյանց առջեւ։

- Մենք ասել ենք մինչեւ հակամարտությունն Ուկրաինայում. եկեք գրենք անվտանգության երաշխքիներ, ամրագրենք թղթով։ Այն ժամանակ, ինչպես դուք ասում եք, մեզ գրողի ծոցն ուղարկեցին։- Ալեքսանդր Լուկաշենկոն նայեց Վլադիմիր Պուտինին, եւ նա մի քանի անգամ գլխով արեց. հաստատ՝ ուղարկեցին։

Իսկ իրեն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, այժմ իրոք, հավանաբար, թվում է, որ արդեն այն ժամանակ, հակամարտության սկզբում, Վլադիմիր Պուտինն ամեն բան անում էր միայն իր հետ եւ անգամ մի քայլ ինքնուրույն չէր անի, քանի որ դա պարզապես ծիծաղելի կլիներ նման մարդու, ինչպիսին Ալեքսանդր Լուկաշենկոն է, առկայության դեպքում։

- Իսկ այսօր ասում են. ահա, Ռուսաստանն այսպիսին է, այնպիսին է (այստեղ պարոն Լուկաշենկոն իրեն եւ Բելառուսն առանձնացրեց Վլադիմիր Պուտինից եւ Ռուսաստանից – Ա.Կ.)... Դե, մենք գիտեինք, թե ինչ է լինելու, երբ Պուտինը պահանջում էր այդ երաշխիքները... Դե, եթե գիտեիք, որ անպայման հակամարտություն է լինելու Ուկրաինայում, եթե գիտեիք, որ մենք հասնելու ենք միջուկային բախման հռետորաբանությանը, գրեք դա թղթի վրա։ Գրեք եւ պատասխանեք նույն ագրեսորին, ինչպիսին որ համարում եք նրան։ Անգամ թղթի վրա չցանկացան գրել։ Այդպե՞ս է եղել։

Վլադիմիր Պուտինը հաստատեց տարօրինակ կիսաժպիտով։

- Բա հիմա ինչո՞ւ եք հանդիմանում Ռուսաստանին։ Դժվար չէր լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Գոմելում ուկրաինացիների հետ հանդիպում անցկացրինք, Բելովեժյան անտառում, դե, հետո վազեցինք Ստամբուլ (դա ցավալի էր, այո – Ա.Կ.).. Կարծես ինչ-որ թղթեր էլ մշակեցինք, իսկ հետո փախան բանակցություների սեղանից... Ես դրանում Ռուսաստանի նախագահից պակաս ընկղմված չեմ եղել...

Նորից հայացք դեպի պարոն Պուտինը։

- Ես դրա վրա շատ ժամանակ եմ ծախսել,- բացականչել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Ինչո՞ւ այն ժամանակ չէր կարելի պայմանավորվել։ Չցանկացան։ Կամ չթողեցին։ Բայց դա մեր հարցը չէ։ Պատմությունը հետո կնշի, թե ով էր այստեղ ճիշտ, ով՝ ոչ։

Ալեքսանդր Լուկաշենկոն վերջապես իրեն լրիվ ընկղմված է զգում համաշխարհային քաղաքականության գաղտնի եւ բացահայտ զսպանակների կառավարման մեջ։

Հաճույքով վայելում է։